ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի նոր բեմադրության առաջնախաղը Երեւանում

27 հունվարի, 2014 | 20:47

Karine operetՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վիվասել-ՄՏՍ-ի հովանավորությամբ հունվարի 25-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի  ունեցավ Տ. Չուխաջյանի «Կարինե» երկու գործողությամբ օպերետի նոր բեմադրության առաջնախաղը:

Օպերետի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, դիրիժոր` ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյան, նկարչական ձևավորումը` ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի, ռեժիսոր` Շուշանիկ Գևորգյան, խմբավար` Շուշիկ Հովհաննիսյան, պարերի բեմադրությունը` Աննա Կարապետյանի: Ներկայացմանը մասնակցում են թատրոնի առաջատար դերասաններ` Բորիս Պեպանյանը, Լալա Պուլուզյանը, Սոֆիա Բաղդասարյանը, Ավետիք Խալաթյանը և ուրիշներ, ինչպես նաև` սիմֆոնիկ նվագախումբը, քառաձայն երգչախումբը և բալետային խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքէջը։

Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բեմադրում է երրորդ անգամ (1941 թ. և 1950 թ.): Այնուհետև, ևս երկու անգամ բեմադրվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում (1951 թ. և 1988 թ.): Իսկ 1962 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում «Կարինե»/«Լեբլեբիջի Հոր-հոր աղա»/ օպերետի հիման վրա անվանի ռեժիսոր Արման Մանարյանը նկարահանել է համանուն կինոնկարը:

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Տիգրան Չուխաջյանը հայկական օպերային արվեստի հիմնադիրն է: Եվրոպական երաժշտական կրթությունը նպաստել է, որ Տ. Չուխաջյանը նախ Իտալիայում սկսած, ապա Թուրքիայում ավարտած «Կարինե» կամ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» անմահ օպերետը բեմ բարձրացնի 1875 թ. Անկարայում: Օպերետն, այնուհետև, թարգմանվել է տարբեր լեզուներով և բեմադրվել մի շարք երկրներում` Բուլղարիայում, Հունաստանում, Գերմանիայում, Եգիպտոսում և այլուր: Հայերենով առաջին անգամ օպերետը բեմադրվել է 1912 թ. Բաքվի Մայիլյան թատրոնում, Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ: Մահից հետո իրականացել է նաև Տ. Չուխաջյանի` «Կարինեն» Փարիզում բեմադրված տեսնելու երազանքը:

Տիգրան Չուխաջյանի անունով Երևանում կոչվել են փողոց և երաժշտական դպրոց, որի առջև տեղադրված է նրա հուշարձանը:

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: