ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայում հիշեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25 ամյա տարելիցը

Ցուցադրվեցին 25 ամյա վաղեմության վավերագրական ֆիլմեր
07 դեկտեմբերի, 2013 | 23:57

praha erkrasharz 1,,Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ բարեկամ չեխ ժողովուրդը։ Մեզ հետ են այսօր նրանք, ովքեր կազմակերպել են այդ օգնությունը, եւ ես Հայաստանի Հանրապետության անունից իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում նրանց,,։ Այսպիսի գնահատական տվեց իր ելույթում Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այսօր, դեկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված Սպիտակի երկրաշարժի 25 ամյակին նվիրված Praha erkrasharz 2հուշ-երեկոյում։

Դեսպանը նշեց, որ ներկաներից շատերը, եւ նաեւ ինքը ժամանակին մասնակցել են երկրաշարժից հետո կատարված փրկարարական աշխատանքներին, ավերված բնակավայրերի շինարարությանը։ Ու թեեւ 25 տարի է անցել աղետից, անճանաչելի է դարձել աղետի գոտին, մեր բնակավայրերը կառուցվել են նորից, սակայն ցավոք դեռ ամեն ինչ ավարտված չի եւ կան ընտանիքներ, որոնք դեռ ժամանակավոր կացարաններում են ապրում, եւ չեն հասցրել սպիանալ վերքերը մեր սրտերում,- ասաց դեսպանը՝ գլուխ խոնարհելով երկրաշարժի անդառնալի զոհերի հիշատակի առաջ։ Այնուհետեւ նա ընթերցեց Չեխիայի սենատի անդամ Յարոմիր Praha erkrasharz 3Շտետինայի հեռագիրը, որ վերջինս ուղարկել էր Կիեւից, եւ իր ողջույններն էր փոխանցել հուշ-երեկոյի մասնակիցներին։ ,,Ես եղել եմ Սպիտակում ու Գյումրիում եւ համոզվել, թե ինչ ուժ ունի Ձեր ժողովուրդը,,-գրել էր նա։

Այնուհետեւ ելույթ ունեցավ հայտնի չեխ լրագրող Դանա Մազալովան, ով հիշեց թե ինչպես են երկրաշարժից հետո կազմակերպել օգնություն, բայց նախ հիշատակի մոմ վառեց չեխ ռեժիսոր Միլան Մարիշկայի, չեխագետ Հովհաննես Հարությունյանի եւ նաեւ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Դանան խոսքը փոխանցեց ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպության տնօրեն Շիմոն Պանեկին, ով երկրաշարժի առաջին իսկ օրերից եղել է այն տարիներին Չեխոսլովակիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության կազմակերպիչներից մեկը։ Շիմոն Պանեկը նախ վերհիշեց, որ մինչ երկրաշարժն արդեն Հայաստանում եղել էր, եւ լավ գիտեր մեր երկիրը։ Իսկ երկրաշարժից հետո երեկոյան Պրահայի գարեջրատներից մեկում ընկերների հետ քննարկել են եւ որոշել, որ անպայման պետք է օգնություն կազմակերպել Հայաստանի համար։ Հաջորդ օրն իսկ դիմել են Սովետական Միության դեսպանություն եւ ստանալով թույլտվություն, հեռուստատեսությամբ բնակչությանը կոչ են արել օգնել Հայաստանի աղետից տուժած praha erkrasharz 4շրջաններին։ Հավաքված օգնությունը հասցվել է Հայաստան։ Ի դեպ նշենք, որ այդ աշխատանքներում ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ պրահայաբնակ մեր հայրենակից, ,,Արմենիա ակումբ,, կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը։ Այնուհետեւ ստեղծվել է ,,Էպիցենտրում,, կազմակերպությունը, որն էլ վերաճել եւ դարձել է ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպություն։ Այն այսօր Չեխիայի եւ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ մարդասիրական կազմակերպություններից մեկն է, ներկայացուցչություններ ունի աշխարհի 25 երկրներում՝ 300 աշխատակիցներով։ Կազմակերպությունը բացի Հայաստանի աղետի գոտուց, հումանիտար օգնություն է ցուցաբերել նաեւ Ղարաբաղին, որից հետո նաեւ այլ հակամարտություններից կամ բնական աղետներից տուժածներին։ Վերջին տարիներին կազմակերպությունը Հայաստանում աջակցություն է ցույց տվել ներգաղթողների եւ մանր բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերում։ ,,Շատ շնորհակալ եմ, քանի որ Հայաստանը կիսով չափ փոխեց իմ կյանքը,,- իր խոսքի ավարտին ասաց Շիմոն Պանեկը։

Դանա Մազալովան որոշ բացատրություններ տվեց երկրաշարժից հետո նկարահանված չեխ ռեժիսոր Միլան Մարիշկայի ,,Երկիր Արարատի ներքո՛՛ (Zemĕ pod Araratem) և ,,Վերապրածների կամուրջ,, (Most pro živé) ֆիլմերի մասին։ praha erkrasharz 61988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժին նվիրված այս ֆիլմերը իրոք հուզեցին միջոցառման մասնակիցներին, դրանք նկարահանված էին ե՛ւ մեծ սիրով ու կարեկցանքով, ե՛ւ միաժամանակ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Ֆիլմերում ցույց էր տրվում թե հայ ժողովրդի երկրաշարժից հետո տարած սարսափելի ցավը, թե միջազգային օգնությունն ու աջակցությունը, եւ թե հայ ժողովրդի մարդկային ու մշակութային կորսուտները, որ արդեն որերորդ անգամ կրկնվում է պատմության ընթացքում։ Ցավոք, ֆիլմերի հեղինակ Միլան Մարիշկան տարիներ առաջ մահացել է։

Դեսպանության սրահում բացվել էր նաեւ աղետի գոտու հետ առնչված Պրահայում բնակվող և ստեղծագործող հայ նկարիչների գործերի ցուցահանդեսը:

Օրեր եվրոպական ամսագիր

www.orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
2. Վանաձորցի բազմանդամ ընտանիքը ,,դոմիկից,, տեղափոխվեց նոր տուն
3. Չեխիա. Դեսպան Սեյրանյանի և Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի հանդիպումը
4. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումը խիստ ոգևորիչ է». Ղարիբ Հարությունյան
5. 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1988. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀԱՒՈՐ ԵՐԿՐԱՇԱԺԻ ԶՈՀԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ
6. Հայաստանի անկախության տոնը նշվեց Չեխիայում
7. Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ մեր տնտեսական առաջընթացի գործում. Սերժ Սարգսյան
8. Կարել Շվարցենբերգին՝ Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալ
9. Լեժակիում հիշել են ֆաշիզմի զոհերին. մասնակցել է նաեւ Հայաստանի դեսպանը
10. Չեխական բիզնեսի պատվավոր մրցանակներ Գեւորգ Ավետիսյանին, Կարել Գոտին, Իվանա Թրամփին եւ այլոց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: