ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«100+1» համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

29 սեպտեմբերի, 2016 | 07:47

im-hayastan-2-2016Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «100+1» խորագրով համերգը, որը վարեց ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, որոնք կատարեցին Կարինե  Հելման-Գևորգյանը և Քրիսթեր Վիկմարկը  (Շվեդիա), Նարեն (Լիբանան), Սոսե Գրիգորյանը (Իսրայել), Ադել Ազրոյանը (Ռուսաստան),  Մարինա Բերբերյանը և Իռենա  Կոֆմանը (ԱՄՆ), Արամ Խորոզյանը (Սիրիա), Սար Սարգսյանը (Արցախ):

Ընթերցվեցին Պետրոս Դուրյանի, Վահան Թեքեյանի, Սիամանթոյի բանաստեղծությունները: Լիբանանից հայրենադարձված ասմունքող Հակոբ Գույումջյանը հանդիսատեսին ներկայացրեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Ստաֆանիա Թոփալյանը (Ճապոնիա) և Վահե  Թիլբյանը (Եթովպիա) կատարեցին 2015թ. Եվրոտեսիլում Հայաստանը ներկայացրած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մի ժխտիր» երգը:

Ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համույթը, քանոնահարուհի, ՀՀ ժողավրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Անահիտ Շահզադեյանը և այլք:

Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. ««100+1»  համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Այս միջոցառումը խորհրդանշում է հայ ժողովրդի վերընձյուղումը 101 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցողասպանությունից հետո: Այն կարևոր է ոչ միայն  հայությանը համախմբելու, այլև օտարազգի հանդիսատեսին մեր պատմությանը հաղորդակից դարձնելու առումով: Դրա վառ արտահայտությունն են նաև Շվեդիայից, Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից ժամանած օտարազգի արվեստագետները, ովքեր եկել են՝ իրենց մասնակցությունը բերելու «Իմ Հայաստան» փառատոնին: Շնորհակալ ենք այս զգացողությունների համար, շնորհակալ ենք, որ տխրության կողքին ուրախություն տեսանք, զոհերի հիշատակի կողքին՝ վերածնունդ, որ մղում է մեզ ապրելու, նոր մտահղացումների ու նպատակների իրագործման»:

Նախարարն ընդգծեց, որ 20-դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած եղերական իրադարձություններից 100 +1 տարի է անցել և չնայած հարվածը սոսկալի էր, իսկ հետևանքները` անչափելի` հայրենազրկում, ունեզրկում, հեռացում ազգային ավանդույթներից ու սովորույթներից՝ այնուհանդերձ հայ ժողովուրդը ապրեց, վերապրեց և ստեղծեց երկու անկախ պետություն՝ Հայաստանն ու Արցախը: «Այսօր մենք տոնում ենք մեր երկու պետությունների 25-ամյակը և վստահ ենք, որ ազգի հարատևությունը պայմանավորված է հայոց լեզուն, հավատն ու մշակույթը սրբորեն պահպանելու և սերնդե-սերունդ փոխանցելով: Նաև հայ երգի միջոցով Սփյուռքի մեր հայրենակիցները կարողացան պահպանել ազգային ինքնագիտակցությունը, հայ լինելու հպարտությունը, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – հայ երգը համաշ­խար­հային զարգացումների հորձանուտում անփոխարինելի զենք է: Ուզում եմ հավատալ, որ այն` որպես հայի երազի, տեսիլքի և ցավի, ուխտի և պայքարի արտահայտման խոսափող, ոգևորում է, մղում նոր ծրագրերի` սնելով Հայրենիքից հեռու ապրող հայ սերունդների ազգային ինքնությունը, բազմապատկելով ազգային արմատների կենսուժը»:

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքի ավարտին բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նոր նվաճումներ մաղթեց համահայկական փառատոնի և «100+1» համերգի մասնակիցներին:

im-hayastan-6-2016 im-hayastan-5-2016 im-hayastan-4-2016 im-hayastan-3-2016 im-hayastan-1-2016


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
3. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
4. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
5. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
6. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
7. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
8. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
9. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
10. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: