ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

100 նվիրատու հնարավորություն ունի միանալու «Ավրորա» մրցանակին

29 մարտի, 2016 | 07:34

nubar afeyanԵրեւան: Մեդիամաքս: 100 նվիրատու հնարավորություն ունի միանալու «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ 7.000.000 ԱՄՆ դոլար նվիրաբերելով դժվարության մեջ գտնվող երեխաներին:

««Ավրորա» մրցանակով մենք՝ հայերս, մեր շնորհակալությունն ենք հայտնում աշխարհին, որ մեկ դար առաջ մեր ազգին օգնեց արժանապատիվ ապագա կառուցել: Այսօր աշխարհում միայն 100 նվիրատու ունի բացառիկ հնարավորություն միանալու երախտագիտության շղթային՝ 70.000-ական դոլար նվիրաբերելով Մերձավոր Արեւելքում ապրող երեխաների կրթաթոշակային ֆոնդին՝ նրանց տալով հնարավորություն սովորելու UWC (Աշխարհի միացյալ քոլեջներ) 14 քոլեջներից մեկում»,- «Մեդիամաքսին» ասաց 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Ավրորա» մրցանակը կշնորհվի ապրիլի 24-ին, Երեւանում: Դրան նախորդելու են երկօրյա միջոցառումներ՝ միջազգային կազմակերպությունների եւ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ: Մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահներ Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելն ու հումանիստ եւ օսկարակիր դերասան Ջորջ Քլունին նույնպես ներկա կգտնվեն միջոցառումներին՝ ազդարարելով դափնեկրի անունը: Այս 100 նվիրատուները կմիանան երկօրյա միջոցառումներին՝ դառնալով համաշխարհային մարդասիրական շարժման մասնակից եւ իրենց ներդրումն ունենալով աշխարհը բարեփոխելու ջանքերին:

«Մերձավոր Արեւելքն այսօր դժվարին կացության մեջ է, եւ մենք պարտավոր ենք միանալ աշխարհին՝ հնարավորինս աջակցելու նրանց: Մենք երախտապարտ ենք Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին մեկ դար առաջ տեղահանված հայերին ապաստան տրամադրելու համար եւ վստահ ենք, որ այս մարդասիրական քայլին պատրաստ են միանալ շատերը»,- ավելացրեց Նուբար Աֆեյանը:

«Ավրորա» մրցանակը
շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց այսօր:

Լուսանկարը՝ Մեդիամաքսի


Առնչվող նյութեր
1. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
2. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
3. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով
4. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
5. Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
6. Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին
7. Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
8. Էդգար Բաղդասարյանը կգլխավորի ԱՎՐՈՐԱ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը
9. Քիմ Քարդաշյանը և Շերը գլխավորում են ամենաճանաչված հայ հայտնիների ցանկը. «Ավրորա»ի հետազոտության արդյունքները
10. Մեգին հանուն երեխաների. «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: