ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

10 հազար մասնակից Կանադայի քայլարշավին՝ սփյուռքի նախարարի մասնակցությամբ

04 մայիսի, 2015 | 16:12

 kanada spqurkՄայիսի 1–4–ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի  Կանադայի տարածաշրջանային վարչության հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Կանադա՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:Մայիսի 2-ին նախարարը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հրանուշ Հակոբյանը՝ ի դեմս Դենիս Կոդերի շնորհակալություն է  հայտնել Կանադայի իշխանություններին երկրում հաստատված հայերի հանդեպ ցուցաբերած բարյացկամության և Կանադայի հանրային կյանքին ինտեգրվելու հնարավորությունների ընձեռնման համար:  Իր հերթին Դենիս Կոդերը գոհունակություն է հայտնել կանադահայերի գործունեության վերաբերյալ, ովքեր դարձել են օրինակելի քաղաքացիներ և նպաստել երկրի զարգացմանն ու կանադա-հայկական հարաբերությունների ամրապնդմանը:

kanada handipumՆախարարն  այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի առաջնորդարան, հանդիպել թեմի առաջնորդ Մեղրիկ  եպիսկոպոս Բարիկյանին, այնուհետև հանդիպում է ունեցել առաջնորդարանին կից Սուրբ Հակոբ շաբաթօրյա դպրոցի սաների և ուսուցիչների հետ:

ՀԲԸՄ Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանում ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է  կրթօջախի 45-ամյակին նվիրված տոնակատարությանը: Հրանուշ Հակոբյանը կարևորել է կրթօջախի դերը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում, որը մինչ այժմ ավելի քան 1500 շրջանավարտ է տվել, այն հիմնադրվել է 1970թ. ազգային մեծ բարերար Ալեք Մանուկյանի և Արշավիր Գյոնջյանի ջանքերով, այսօր այն ունի 350 աշակերտ և 48 ուսուցիչ:

Բարձր գնահատելով Սփյուռքում նոր սերունդի հայեցի կրթության և դաստիարակության, հայկական ինքնության պահպանման գործում վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի նախկին ղեկավարներ Արմէն Պչաքճեանի և Արամ Եագուպեանի ունեցած մեծ ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրանց պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Երեկոյան նախարարը մասնակցել է կրթօջախի 45-ամյակին նվիրված մշակութային միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով:

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարը Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ մասնակցել է դեպի Place Des Arts հրապարակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կանադահայության կազմակերպած քայլարշավին, որին մասնակցել են շուրջ 10 հազար մարդ:

Նույն օրը՝ երեկոյան,  Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել Սուրբ պատարագի, որից հետո հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ի  և քույր կազմակերպությունների՝ Հայ Կենտրոնների ներկայացուցիչների հետ, ապա մասնակցել է կառույցի կազմակերպած մշակութային միջոցառմանը, որին ներկա է եղել նաև Կանադայի քաղաքացիության և   ներգաղթողների նախարար Քրիս Ալեքսանդրը:

Նախարար Հ Հակոբյանը հանդես է եկել  ելույթով: Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նա բարձր է գնահատել կանադահայության բազմամարդ քայլարշավը և մասնավորապես ասել,- «Երիցս ճիշտ էր ամերիկահայ հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանը, ով ասում էր՝ «Ուր որ երթաս, պոռա՛ Հայաստան:», Հայրենիքի հանդեպ ձեր սիրով և նվիրվածությամբ դուք վերահաստատեցիք մեծ գրողի խոսքերի ճշմարտացիությունը»:


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
4. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
5. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
6. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
7. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
8. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
9. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
10. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: