ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

10 հազար զինված էթնիկ ադրբեջանցիներ կհաստատվեն Սյունիքում,, . արոտավայրերի վարձակալությանն է անդրադարձել The Moscow Times-ը

29 ապրիլի, 2013 | 08:13

ՄՈՍԿՎԱ. – Panorama.am-ը թարգմանաբար ներկայացրել է ռուսական անգլալեզու The Moscow Times պարբերականի մի հոդված, որը անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզի հողատարածքների վարձակալության հարցին՝ որով նախատեսված է հայկական արոտավայրերը հանձնել Իրանին՝ անասունների բուծման նպատակով: Հոդվածագիր Ջեյմս Բրուքը գրում է, թե առաջին հայացքից գործարքը ձեռնտու է երկու երկրների համար. Իրանը ժողովրդագրական աճ է արձանագրել՝ վերջին 40 տարիներին կրկնապատկելով իր ազգաբնակչությունն ու հասնելով մոտ 75 միլիոնի: Նրանց էժան և ավանդական սնունդ է պետք: Արձանագրվում է, որ Իրանի բնակչության կեսը 35 տարեկանից ցածր է, իսկ 71 տոկոսն ապրում է քաղաքներում: Օգնությունն այս իրավիճակում հյուսիսում գտնվող Հայաստանն է՝ ավելի ստույգ այդ երկրի անմշակ արտովայրերը:

Սակավաթիվ հայեր են այսօր ցանկանում հովիվ աշխատել, իսկ երկրի գյուղատնտեսության նախարարության տվյալներով հանրապետության արոտավայրերի 70 տոկոսը` այն է 800,000 հեկտար չի օգտագործվում:

Բրուքը վկայակոչում է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին, ով առաջարկում է վարձակալել հայկական հողատարածքները իրանական ոչխաների բուծման համար: Դեսպանը կանխատեսում է, որ արոտավայրերի շահագործման դեպքում Հայաստանը տաս տարվա ընթացքում կկարողանա տարեկան մոտ 2-3 միլիոն գլուխ անասուն արտահանել Իրան: Հեղինակի գնահատմամբ, առաջին հայացքից ամեն ինչ կարգին է թվում, հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու ներդումների պակասը: Այնուհանդերձ, բնապահպան Հասմիկ Էվոյանը իր հետ զրույցում միամտութուն է որակել նման մոտեցումը և ներկայացրել հայերի համար գործարքի վնասակար կողմերը:

«Չնայած այն հանգամանքին, որ Սյունիքի մարզը Հայաստանի մեծությամբ երկրորդ մարզն է, այն սակավ բնակեցված է: Զբաղեցնելով երկրի տարածքի 15 տոկոսը` մարզի բնակչությունը չի գերազանցում Հայաստանի ողջ բնակչության նույնիսկ 5 տոկոսը: Բնակչության նվազումն արձանագրվել է 1980-ականների վերջին` ադրբեջանական փոքրամասնության կողմից տարածքները լքելուց հետո,,:

Հեղինակի խոսքերով, ծրագրի իրականացումն ենթադրում է իրանցի հովիվների բնակեցումն Հայաստանում, ամենայն հավանականությամբ ընտանիքներով:

«Նախնական հաշվարկները վկայում են, որ տարեկան 2-3 միլիոն գլուխ անասունի արտահանումը Իրան ենթադրում է Հայաստանի հարավում մոտ 5 միլիոն գլուխ իրանական անասունի բուծում: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, մեկ հովիվին դժվար կլինի հետևել 500 ոչխարի: Նույն հաշվարկները ցույց են տալիս, որ անասուններին խնամելու համար անհրաժեշտ է մոտ 10 հազար հովիվ: Իսկ ո՞րտեղից կարող են գալ նրանք,,, – հռետորական հարց է հնչեցնում հեղինակը:

Այս համատեքստում հիշատակվում է, որ արոտավայրերի վարձակալության համապատասխան հուշագիրը ստորագրվել է Սյունիքի մարզի և իրանական Արևելյան Ատրպատական շրջանի միջև, որի բնակչությունը մոտ 20 անգամ գերազանցում է Սյունիքի բնակչությանը և որը մեծ նշանակություն ունի Հյուսիսային Իրանի ադրբեջանական էթնիկ փոքրամասնության համար, այն նահանգում կազմում է մոտ 17 միլիոն: Նրանք էլ ենթադրաբար կժամանեն Հայաստան:

«Վերնոշյալ գործարքը կնշանակի մոտ 10 հազար էթնիկ ադրբեջանցիների հաստատումը Հայաստանում ՝ ընտանիքներով և որսորդական շներով: Այստեղ կա մեկ նրբություն ևս: Անցած 20 տարիների ընթացքում լեռնային արոտավայրերից հայ հովիվների հեռացումը գայլերի աճ է արձանագրել, և Հայաստանի կառավարությունը 275 դոլար է վճարում է մեկ սպանված գայլի դիմաց: Հետևաբար, տրամաբանական կլինի, որպեսզի իրանցի հովիվները ևս զինվեն՝ հոտը գայլերից և այլ գիշատիչներից պաշտպանելու համար,, -գրում է հեղինակը:

«Կարճ ասած, հայերն ասում են, որ իրանցիների հետ գործարքի արդյունքում Հայաստան կգան հազարավոր էթնիկ ադրբեջանցիներ, այն էլ զինված և մի բան էլ՝ կհաստատվեն ռազմավարական նշանակություն ունեցող մարզում,,:

Բրուքը մեջբերում է նաև բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքերը:«Հիշում եմ, երբ սովետական տարիներին ադրբեջանցիները վերահսկողություն էին սահմանել Սյունիքում: Մենք ազատագրեցինք այդ հողերը իսկ այժմ նորից ցանկանում ենք հանձնել դրանք: Մի՞թե չի կարելի հասկանալ, որ դրանք նույն ադրբեջանցիներն են, միայն թե Իրանի քաղաքացիներ դարձած….այդ հողերի վրա թափված արյունն անտեղի թափված կլինի,,:

Հոդվածի վերջում հեղինակը, անդրադառնալով վերջերս կայացած ՀՀ նախագահական ընտրություններին ու դրան հաջորդած գործընթացներին, այնուհանդերձ, նկատում է, թե բոլոր նշաններով իրանական արոտավայրերի վարձակալության նախագիծը բյուրոկրատական մահվան կարժանանա և կթաղվի գյուղատնտեսության նախարարությունում:

Լուսանկարը՝ Գարիկ Ավանեսյանի

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Վարչապետ Փաշինյանը` Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում
2. Արգելված տեսանյութ․ «Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար»
3. Սյունիքի մարզի արոտավայրերը եւ կառավարության ու ընդդիմության դիրքորոշումները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: