ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

1 մլն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկ

01 հունիսի, 2016 | 05:54

aurora mrtsanak 2Հունիսի 1, 2016թ., Երեւան, Հայաստան – Այսօր տրվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորա» մրցանակը  փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնքվտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երեւանում: «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, որն հաղթահարել է  մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։ Մրցանակի չափանիշների նկարագրությունը կարելի է գտնել այստեղ։

«Ինչպես «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ես նույնպես ականատես եմ եղել սարսափելի վայրագությունների, որ մարդիկ ընդունակ են միմյանց հանդեպ իրագործել»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Էլի Վիզելը: «Դա բերել է խորը երախտագիտության զգացման այն մարդկանց հանդեպ, որոնք ռիսկի են ենթարկում սեփական կյանքը՝ հանուն իրենց նման մեկին օգնելու: Ահա այսպիսի մարդկանց ենք մեծարում «Ավրորա» մրցանակով»։

Այս տարվա ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձավ Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ ‏Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել եւ խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։

«Ավրորա մրցանակն ասես մխիթարություն լիներ իմ եւ Բուրունդիի ամբողջ ժողովրդի համար,- ասել է Բարանկիցեն,- հաջողությունը քո ունեցածը չէ, այլ՝ քո ով լինելը։ Իմ առաքելությունը դարձել է բոլորին հույս տալը՝ հաջողության, կարեկցանքի եւ սիրո հույս։ Ես այնքան երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին՝ պարգեւած հնարավորության համար, շնորհակալ եմ իմ կողմից մրցանակի առաջադրված երեք կազմակերպություններին, եւ, իհարկե, Բուրունդիի ժողովրդին»։

Մարգարիտ Բարանկիցեն եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ Թոմ Քաթինան, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար Սայիդա Ղուլամ Ֆաթիման եւ Կենտրոնաաֆրիկյան հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի քահանա Հայր Բերնարդ Կինվին, բացառիկ անձնազոհ մարդիկ են, որոնք իրենց մարդասիրությամբ փոխում են աշխարհը։

«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։ «Ավրորա» մրցանակը երախտագիտության ավանդը փոխանցում է ապագային՝ շարունակելով նվիրատվության շղթան:

«Անցյալ տարի առաջադրումներ կատարելու կոչն օգնեց ճանաչելու մարդասիրության ասպարեզի բազմաթիվ հերոսների,- ասել է մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը,- մենք մեծ սպասումով կրկին կոչ ենք անում աշխարհին առաջադրել նոր հավակնորդների, ինչի ընթացքում հույս ունենք աշխարհին պատմել եւ ճանաչման արժանացնել անձնազոհության եւ հույսի ավելի մեծ թվով ոգեշնչող պատմություններ»։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին, Երեւանում։

 

«Ավրորա» մրցանակի մասին

 

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվելու է 100,000 դոլարի պարգեւ։ Ավելին՝ նրան բացառիկ հնարավորություն է ընձեռնվելու շարունակել նվիրատվության շղթան՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած կազմակերպությանը։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրության գործն առաջ մղելու վրա։ 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի անդրանիկ դափնեկիր է ճանաչվել Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։

«Ավրորա» մրցանակը տրվում է ամեն տարի ապրիլի 24-ին, Երեւանում։

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
2. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
3. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով
4. Ռուբեն Վարդանյան. Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել
5. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
6. Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
7. Scholae Mundi հիմնադրամն ու Mahindra Group-ը հայտարարում են նոր կրթաթոշակային ծրագրի մասին
8. Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին
9. Ջորջ Քլունին 1 միլիոն դոլար է նվիրաբերում Աֆրիկայում պատերազմի դեմ պայքարին
10. Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: