ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանց Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը,, վեպի հրատարակության 80-ամյակը մեծ շուքով նշվեց Վիեննայում

Առաջին անգամ ցուցադրվեց վեպի ձեռագիր բնօրինակը
28 նոյեմբերի, 2013 | 19:18

werfel book 2werfel kiarkosian

ՎԻԵՆՆԱ- «40 օր – 100 տարի. Ֆրանց Վերֆել -Գրականությունը որպես պատմության հայելի» այսպիսի խորագրով նոյեմբերի 26-ին Վիեննայում Ավստրիայի հանրային ռադիոյի 250 տեղանոց համերգային դահլիճում տեղի ունեցավ Վերֆելի հանրահայտ վեպի առաջին հրատարակության 80 ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն։ Միջոցառումը հմտորեն վարում էր Ավստրիական հանրային ռադիոյի մշակութային կապերի werfel Suchiպատասխանատու դոկտոր Իռենա Սուխին։ werfel larayin kariakՁեռնարկն ինքնին աննախադեպ էր ե՛ւ իր բովանդակությամբ, ե՛ւ իր 3,5 ժամ տեւողությամբ ընթացքով։ Հետաքրքիր զեկուցումներին հաջորդում էին երաժշտական համարները, եւ հանրային ռաժիոյի դահլիճում իրապես զգացվում էր Վերֆելյան ոգին, հատկապես եթե նկատի ունենանք, որ ողջ ձեռնարկի ընթացքում բեմում դրված էր ,,Մուսա լեռան 40 օրը,, վեպի Վերֆելի ձեռագրի բնօրինակը։

Ներկաներին նախ ողջունեց ավստրիական Գրաց քաղաքից ժամանած հայ եւ օտար երաժիշտներից կազմված լարային քառյակը՝ Մարինե Բխիյան, Միխայլո Զախարով, Գայանե Միրզոյան, Յուդիտ Պապ, իսկ այնուհետ գերմաներենով ողջույնի խոսք ասաց Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը՝ արժեվորելով Վերֆելի վեպի պատմական և գեղարվեստական նշանակությունը հայ ժողովրդի հերոսական պայքարի հավերժացման ծիրում, նշելով նաեւ վեպում համամարդկային արժեհամակարգի բարձր նշաձողի սահմանման կարեւորությունը:

werfel dahlichwerfel hayr TiranԱյնուհետեւ Ավստրիայի կառավարության անունից ներկաներին ողջունեց Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կազմում գործող մշակութային վարչության տնօրեն, նախարարական խորհրդական Օլիվեր Հենհապելը, ով մասնավորապես անդրադարձավ Ավստրիայում հաստատված հայերի եւ Մխիթարյան միաբանության դերին։ Ողջույնի խոսքերով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար հայր Պողոս Կոջանյանը, Պոտսդամի Յոհաննես Լեփսիուս և Վուպպերթալի Արմին Թեո Վեգներ ընկերությունների վարչությունների անդամ Համո Պետրոսյանը:

Հայր Պողոսը մանավորապես բացահայտեց, որ ինքը արմատներով werfel hayr poghosՄուսալեռցի է, եւ երբ իրենց ընտանիքը Մուսա լեռից ֆրանսիական նավերով երկրորդ անգամ գաղթել է Լիբանան, ինքն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Հաջորդ կարեւոր կապը Մխիթարյանների հետ այն է, որ Վերֆելն իր գիրքը գրելուց առաջ ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանի արխիվները։ Շնորհակալություն հայտնելով Վերֆելին նման վեպի համար, նա միաժամանակ նշեց, որ հեղինակը այս վեպով ուզում էր խոսել նաեւ իր ՝ հրեա ժողովրդի հետ։

Werfel Hamo PetrosianԻսկ լրագրող Համո Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ նվիրված էր ցեղասպանության խնդիրներին, եւ թե ինչպիսի կապեր ու ազդեցություններ են թողել միմյանց վրա Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները եւ Ֆրանց Վերֆելը, անդրադարձավ նրանց նամակագրական կապին։ Առաջին երկուսի կատարած փաստավավերագրական աշխատանքը Վերֆելը ներկայացրել է գեղարվեստական վեպի միջոցով։

werfel book 4Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ նոր տեսանյութերի մասին զեկույցով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դր. Հայկ Դեմոյանը, ով ներկաներին ցուցադրեց թանգարանի հավաքածուի մաս կազմող նամակների, լուսանկարների եւ նույնիսկ առանձին առարկաների պատկերները, որոնք առնչվում էին Մուսա լեռան հետ։ Միաժամանակ նա ներկայացրեց առաջին համաշխարհային պատերազմի օրոք հայության կրած կորուստները։ Նա նաեւ բարձր գնահատեց Ավստրիայի Ազգային գրադարանի կողմից ցուցադրության համար դահլիճ բերված Ֆ. Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը,, վեպի ձեռագրի բնօրինակը։

werfel fingernagelՁեռագիրը ներկայացրեց ազգային գրադարանի տնօրեն Անդրեաս Ֆինգերնագելը , ով մասնավորապես նշեց, որ 15 տարի առաջ է ձեռագիրը ԱՄՆ-ից տեղափոխվել Ավստրիա, այն կազմված է եղել 20 տետրակներից , որոնք wefel book 1միացվել են եւ ներկայացվում են գրքի տեսքով։ Վերֆելի վեպը ժամանակին երեք ձեռագիր է ունեցել, սակայն ըստ նրա այս ձեռագրում կան հատվածներ, որ վեպի տպագրված օրինակում չկան, եւ կան տպագրված հատվածներ, որ ձեռագրում չկան։

werfel giornerՎերֆելի վեպում հայոց ցեղասպանության պատմական իրողության արտացոլման խնդրի շուրջ ելույթով հանդես եկավ Զալցբուրգի և Վիեննայում գործող Լոնդոնի համալսարանի դասախոս, գրականագետ պրոֆ. Դր. Ռյուդիգեր Գյորները: Մինչ այդ Քրիստիան Մաուրերի սաքսոֆոնի հնչյունների տակ Վերֆելի վեպից Լեփսիուսի եւ Էնվեր փաշայի զրույցների հատվածներն ընթերցեց ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը։ Վերջինս արժեւորելով վեպը, նշեց, որ փաստորեն Վերֆելը ստեղծել է իր կյանքի հիմնական գործը։

werfel marianne GruberՄիջոցառման երկրորդ մասում Հայոց ցեղասպանության, Ֆրանց Վերֆելի վեպի շուրջ կազմակերպվեց կլոր սեղան- քննարկում, որին մասնակցեց ին Ավստրիայի գրական ընկերության և Ֆրանց-Վերֆել կոմիտեի նախագահ, գրող դր. Մարիանա Գրուբերը, Ֆրանց-Վերֆել կոմիտեի փոխնախագահ, պատմաբան, ցեղասպանագետ դր. Արտեմ Օհանջանյանը, Ավստրիայի Ազգային գրադարանի Ձեռագրերի և հնատիպ հրատարակությունների հավաքածուի տնօրեն դր. Անդրեաս Ֆինգերնագելը: Նրանց խոսակցության հիմնական թեման ինքնության արտահայտման խնդիրներն էին, թե ինչքանով է վեպը իրականության եւ werfel book 3որքանով՝ հորինվածք։ Կարեւորն այն է, որ Վերֆելը փաստը կարողացել է գեղարվեստորեն ներկայացնել։

Ձեռնարկի գեղարվեստական մասն իր վիրտուոզ կատարմամբ եզրափակեց վիեննաբնակ երիտասարդ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը՝ փայլուն ներկայացնելով Կոմիտասի, Խաչատրյանի եւ Շտրաուսի ստեղծագործությունները։

Հանդիսության վերջում Ավստրիայում Հայաստանի դեսպանության werfel hayagetդեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը ներկայացրեց, իսկ Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը ավստրիացի, գերմանացի, ավստրահայ և գերմանահայ շուրջ մեկ տասնյակ մտավորականների հանձնեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած Վերֆելի վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված հուշամեդալներ։ Այդ թվում պարգեւների արժանացան հայ համայնքի ներկայացուցիչներ Հայ-Ավստրիական ընկերության werfel razmikնախագահ Ռազմիկ Հարթունյան-Թամրազյանը, Ֆրանց-Վերֆել կոմիտեի փոխնախագահ, պատմաբան Արտեմ Օհանջանյանը, Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, բեռլինաբնակ լրագրող Համո Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար հայր Պողոս Կոջանյանը, ինչպես նաեւ հանդիսությանը ներկա ավստրիացի հայագետներ, զեկուցողներ, Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը եւ այլք։

werfel NareՄիջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես մի քանի նախարարությունների պաշտոնատարներ, դիվանագետներ, մտավորականներ, պատմաբաններ, գրականագետներ, լրագրողներ, ավստրահայեր։

Ավստրիայի Հանրային ռադիոյի ղեկավարությունը ծրագրել է առաջիկա ամիսներին և ընդհուպ մինչև 2014 թ. ապրիլի 24-ը պարբերաբար անդրադառնալ միջոցառմանը և ավելի լայն լսարանի համար հեռասփռել քննարկումների թեմաները, հնչած երաժշտական կատարումները:

Վերջում նշենք, որ երեկոյի կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Միջոցառման կազմակերպմանն իրենց օժանդակությունն էին բերել նաեւ Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող Ռադիո-Կուլտուրհաուսի խմբագրությունը, Ավստրիայի Ազգային գրադարանը, Ավստրիայի գրական ընկերությունը և Ֆրանց-Վերֆել կոմիտեն:


Առնչվող նյութեր
1. 23-րդ Եվրո-հայկական խաղերը մեկնարկեցին Վիեննայում
2. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը
3. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
4. Հայաստանը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
5. Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
6. ՀՄԸՄ. Հայոց Ցեղասպանութեան 102րդ ամեակը Վիեննայում
7. Ավստրիա. Եւրոպայի երիտասարդութեան ներուժի համախմբման լաւագոյն առիթ հանդիսացաւ Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայի մէջ
8. ԱՎՍՏՐԻԱ. Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայում
9. Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում
10. ,,Շողակն՚՚ անսամբլը ելույթ ունեցավ Վիեննայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: