ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քեսաբի հարցի քննարկում Հոլանդիայի խորհրդարանում

29 ապրիլի, 2014 | 07:52

Holland plenaire_vergadering_tcm117-216912Հաագա, 26 ապրիլի 2014 – Ապրիլի 24-ին, Հոլանդիայի խորհրդարանում ներկայացվել է առաջարկ, որը կառավարությանը կոչ է անում հանդես գալ Սիրիայի պատերազմում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության հարցով միջազգային անկախ հետաքննության օգտին: Առաջարկի նախաբանում նշված են այն բազմաթիվ հաղորդագրությունները, որոնք արդեն բավական ժամանակ է, որ շրջանառության մեջ են և վկայում են Սիրիայի պատերազմում Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի հնարավոր ներգրավվածության մասին:

Առաջարկը ներկայացրել է պատգամավոր Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական ​​կուսակցություն – SP), պատգամավորներ Ջոել Ֆորդեվինդի (Քրիստոնեական միություն – CU) և Պիտեր Օմտզիգտի (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA) հետ միասին: Վան Բոմելը նախ անդրադարձել է այն փաստին, որ ուղիղ 99 տարի առաջ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը: Նա կարևորել է այս անդրադարձումը, քանի որ նույնիսկ այժմ էլ հարձակում է կատարվում մարդկանց վրա, որոնք պատկանում են որոշակի կրոնական և ազգային խմբի, ինչպես Քեսաբում, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում: Այս հարցը հարկավոր է լիովին պարզաբանել: Վան Բոմելը հայտարարել է, որ առաջարկը դիտավորյալ խոսում է «ուղղակի կամ անուղղակի» ներգրավվածության մասին, քանի որ կա լուրերի հոսք, որը ցույց է տալիս, որ իրոք թուրքական կառավարությունն առնվազն չի խոչնդոտել Թուրքիայից Քեսաբի վրա հարձակում կատարող խմբերի գործողությունները:

Իր պատասխանում Հոլանդիայի արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը կրկնել է այն, ինչ նա ասել էր Քեսաբի մասին պատասխանելով նախորդ քննարկումների ժամանակ և նամակներում բարձրացված հարցերին: Նա պնդել է հատկապես, որ հոլանդական կառավարության համար ապացույց չկա, որ Թուրքիան ներգրավված է ջիհադիստների կամ ջիհադիստական խմբերի գործողություններում: Այնպես որ, նա դրա կարիքը չի տեսնում, անկախ հետազոտություններ կատարել: Բացի այդ նախարարն այն կարծիքին է, որ դա անպատեհ կլիներ Նիդեռլանդների և Թուրքիայի դաշնակցային հարաբերություններում: Այնպես որ, նա խորհուրդ չտվեց ընդունել առաջարկը: Այս առաջարկին կողմ են քվեարկել գրեթե բոլոր ընդդիմությունը բացի (Դեմոկրատներ 66) D66-ից, որը իշխանական կուսակցությունների` (Ժողովրդական կուսակցության ազատության և ժողովրդավարության համար) VVD-ի և (Աշխատանքի կուսակցություն) PvDA-ի հետ միասին դեմ է քվեարկել և հետևաբար առաջարկը չի ընդունվել: Ակնկալվում է, որ սրանով քննարկումը դեռ չի փակվել:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Քեսաբի իրադարձությունները մի քանի անգամ քննարկվել են Հոլանդիայի խորհրդարանում: Արդեն մարտի 26-ին Պիտեր Օմտզիգտը հենվելով ստացված առաջին մտահոգիչ լուրերի վրա, խորհրդարանի ընդհանուր խորհրդակցության ժամանակ հարց է տվել արտգործնախարարին Թուրքիայի կողմից սիրիական ՄիԳ ռազմական ինքնաթիռի կործանման և Քեսաբի վրա հարձակման մասին: Նախարարը միայն տեղյակ է եղել ՄիԳ ինքնաթիռի մասին և Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ խոստացել է նամակով պատասխանել: Այնուհետև երբ լուր ստացվեց, որ Թուրքիան փակել է YouTube կայքէջը, խորհրդարանը այս հարցադրումներին ավելացրեց մի շարք այլ հարցեր:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON), հոլանդացի պատգամավորներին հետևողականորեն տեղեկություններ տրամադրելուց բացի, ապրիլի 2-ին նամակով դիմել է Հոլանդիայի արտգործնախարարին և խորհրդարանին Քեսապի իրադարձությունների հարցով, պահանջելով մանրակրկիտ հետաքննություն: Սիրիայի ողբերգական իրավիճակը թվում է թե թևակոխում է մի նոր փուլ, հակամարտության մեջ Թուրքիայի աճող և տեսանելի դերով, որն այլևս չի կարողանում թաքցնել իր ներգրավվածությունը Սիրիայի հակամարտության գործում, առանց արգելող միջոցների դիմելու, ինչպիսիք են Twitter կամ YouTube կայքէջերի փակումը, նշված է Հոլանդահայ Ֆեդերացիայի նամակում:

Հոլանդահայ Ֆեդերացիան խոր մտահոգված է Քեսաբի հարցով և կոչ է անում հատուկ զգոնություն, քանի որ իզուր չէ, որ Քեսաբի իրադարձություններն արթնեցնում են 100 տարի առաջվա հայերի տեղահանության և կոտորածների սև հուշերը:

Խորհրդարանին ուղղված իր պատասխան նամակում Հոլանդիայի արտգործնախարարը բնութագրել է Հյուսիսային Սիրիայի իրավիճակը խճճված: Նախարարը գրում է. «մարտի 24-ին, ծանր մարտեր են տեղի ունեցել զինված ընդդիմադիր խմբերի և սիրիական զինված ուժերի միջև` ռազմավարական կարևորություն ունեցող սիրիա-հայկական սահմանամերձ Քեսաբ քաղաքի շուրջ: Այդ կռիվների իրական փաստերը և զոհերի թիվը մնում են անհայտ: Այժմ օրակարգում չկա ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելու հարցը, քանի որ ակնհայտ չէ սիրիական ռեժիմի համաձայնությունը, նաև չի կարելի ակնկալել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը»:

Այնուհետև ապրիլի 15-ին խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լայնորեն քննարկել է այս հարցը Հոլանդիայի արտգործնախարարի հետ` Թուրքիայի մասին խորհրդակցության ժամանակ: Այստեղ ևս, նախարարը պնդել է, որ չկա «Թուրքիայի ակտիվ ներգրավվածության» վերաբերյալ ապացույց:

Քեսաբի իրադարձությունների հարցը կրկին բարձրացվել է հոլանդահայության կողմից ապրիլի 22-ին, Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովին հանրագիր հանձնելու ժամանակ, որը տեղի ունեցավ Հաագայում Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հանրահավաք-ցույցի ընթացքում: Հանրահավաք-ցույցը կազմակերպել էին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները: Հանդես գալով հանրահավաքում, հոլանդացի պատգամավորները արտահայտել են իրենց մտահոգությունը Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին:

Վերջին շաբաթներին Հոլանդական ԶԼՄ-ները համեմատաբար քիչ ուշադրություն են դարձրել Քեսաբին: Մի կարճ հոդված տպագրվել է հոլանդական Reformatorisch Dagblad օրաթերթում: Ապրիլի 24-ին եղել է ռադիո հաղորդում հոլանդական առաջին ալիքով նվիրված Քեսաբին, տարածաշրջանում լրագրողների զեկույցներով, հայ ականատեսների վկայություններով և հոլանդացի պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի մեկնաբանությամբ:

Ապրիլի 24-ին հոլանդական NRC Handelsblad օրաթերթում հրատարակված հոդվածում, որը նվիրված էր Մեծ Եղեռնի տարելիցին, վարչապետ Էրդողանի հայտարարությունից բացի, հոդվածն արնդրադարձել է նույնպես Քեսապի հայերի տեղահանությանը և դրա հիմքում ընկած զարգացումներին Թուրքիայում և Սիրիայում: Հոդվածը նշում է, որ «անհերքելի ապացույցներ» կան, որ Թուրքիան օգնում է Սիրիայի ընդդիմությանը զինվել, սկզբում արևմտյան դաշնակիցների լուռ աջակցությամբ: Երբ ընդդիմադիր խմբերը դառնում են ավելի արմատական իսլամական սպառնալիք, այս աջակցությունը կարելի է համարել հակասական: Նիդեռլանդներում օր օրի շատանում է կասկածանքը Թուրքիային ՆԱՏՕ-ի շրջանակում օդային օժանդակություն ցույց տալու վերաբերյալ, այնտեղ պահելով տեղակայված հակաօդային պաշտպանության Patriot հրթիռները, այն պարագայում երբ ստացված լուրերի համաձայն Թուրքիան ներգրավված է Սիրիայի քաղաքացիական պատերազմում:

Հոլանդահայ Ֆեդերացիան հայտարարել է, որ շարունակելու է հոլանդական քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների ուշադրությանը ներկայացնել Քեսաբի հարցը: Հարցի քննարկումը դեռ չի ավարտվել:


Առնչվող նյութեր
1. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
2. 100 տարի առաջ այս օրը գումարվել է անկախ Հայաստանի խորհրդարանի Առաջին նիստը
3. «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն Ալմելոյում
4. Միլիարդատեր Բաբիշի ԱՆՈ շարժումը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում
5. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
6. Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը
7. Հայ լեզվաբանը գրաբար է սովորեցնում Լեյդենի լեզվաբանական ամառային դպրոցում
8. Հայաստանն ընդունել էր տարբեր երկրների խոստումնալից երիտասարդներին
9. «Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով
10. Հոլանդիա. Ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հանդիպում՝ արտգործնախարարությունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: