ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում ամփոփվեց Տերտերյան ֆեստը

12 դեկտեմբերի, 2014 | 08:09

terteryan festԴեկտեմբերի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ Տերտերյան ֆեստը, որը նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։  «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից, քանի որ ունի նեղ մասնագիտական ուղղվածություն և բարդ դասական արվեստ է քարոզում»,- ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:«Մենք փորձում ենք ավելի շատ կատարել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները և ակտիվություն ստեղծել այդ մարդկանց շուրջ։ Տերտերյանն ընդունված ու սիրված կոմպոզիտոր է աշխարհում։ Գերմանիայում նրա գործերը հաճախ են կատարվում, իսկ Գերմանիան այն երկրներից է, որտեղ ամենաշատն է գնահատվում դասական երաժշտությունը»։

Սերգեյ Սմբատյանն ընդգծել է նաև այն փաստը, որ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է երկրի նախագահի հովանու ներքո. «Դա նշանակում է, որ Հայաստան պետությունը կարևորում է ժամանակակից ստեղծագործողների աշխատանքը»։ Դիրիժորը տեղեկացրել է, որ 2015թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կրելու է Էդգար Հովհաննիսյանի անունը։

Փառատոնի փակման արարողությանը տեղի են ունեցել Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ։ Ծրագրում հնչել են՝ «Ութ շեփորների կոչնակ», «Փառատոն է» (խմբերգ ակապելլա երգչախմբի համար), Սիմֆոնիկ 4 պատկեր, Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 5։ Ելույթ ռն ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Հակոբ Խալաթյանը (քամանչա), «Հովեր» պետական կամերային երգչախումբը։

Նշենք, որ փառատոնի փակման համերգը նվիրված էր հայ անվանի նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանին։

www.armradio.am


Առնչվող նյութեր
1. Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
2. Արվեստագետները մեկ հարկի տակ․Երևանում մեկնարկեց առաջին Armenia Art Fair արվեստի տոնավաճառը
3. Արվեստ Հայաստան Հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին
4. Լեհաստան. «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդես Շամոտուլի քաղաքում
5. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. Հայաստանը մասնակցեց Նիդերլանդների Վասենար քաղաքի «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես»-ին
8. ԿՂԿՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՎՍԵՄ ԱՐՎԵՍՏ
9. ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնը՝ հուլիսի 29-ին Հայրավանքում
10. Կատարողական արվեստի աշխարհի գավաթի առաջնությունը Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: