ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է չեխ արվեստագետներիˋ «Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով» ցուցադրությունը

06 մայիսի, 2014 | 07:37

1CrossheadԱպակին հնարավորություն է տալիս ստեղծել ներդաշնակություն ձևի և ներթափանցող լույսի միջև, և այսպիսով սահմանել լույսի էությունը՝ տարածությունը, և շոշափել այդ տարածության խորհուրդը:

Ստանիսլավ Լիբենսկի, Յարոսլավա Բրիխտովա, 1995թ.

:

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐԸ 2011 թվականին բացառիկ հարացզրույց է տպագրել Յարոսլավա Բրիխտովայի հետ։

Ստանիսլավ Լիբենսկին և Յարոսլավա Բրիխտովան ժամանակակից գեղարվեստական ապակեգործության առաջատարներից են: Ուսումնասիրելով և վերարժևորելով ապակու արտահայտչական և որակական ներուժը՝ նրանք կերտեցին ստեղծագործություններ՝ գույնի և թափանցելիության, ծավալի և տարածության, լույսի և ոգեղենության նոր ձևերով: Չնայած անցյալ դարի երկրորդ կեսին սեփական երկրում տիրող քաղաքական և ստեղծագործական ճնշումներին՝ նրանց արվեստը բարձր ճանաչում ձեռք բերեց միջազգային 3Spaceարվեստասեր հանրության կողմից: Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի գեղարվեստական ժառանգությունը և նրանց դերը՝ որպես ժամանակակից քանդակագործության ստեղծագործական ուժ, կլինի հարատև:

«Լիբենսկի Բրիխտովա . լույս տարածության միջով» ցուցադրությունն ընդգրկում է տասնյոթ քանդակ՝ ներկայացնելով արվեստագետների ստեղծագործության ոճական և թեմատիկ յուրահատկությունը: Վեց անիմալիստական ապակե հարթաքանդակները արվեստագետների վաղ շրջանի աշխատանքներից են : Ցուցադրված «Տարածություն I, II և III» կենտրոնական քանդակային շարքը ներկայացնում է արվեստագետների նոր տարածական հարաբերությունների փնտրտուքը՝ բացահայտելով լույսի ներթափանցմամբ ներքին տարածությունների կառուցումը:

«Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով» ցուցադրությունը Հայաստանում արվեստագետների ստեղծագործության երրորդ ներկայացումն է Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, որը ներառում է Լիբենսկի Բրիխտովա քանդակների ամենամեծ ընտրանին աշխարհում: Ցուցադրությունը նվիրվում է Յարոսլավա Բրիխտովայի ծննդյան 90-ամյակին, ինչն արժանի տուրք է զույգին, ում երկար և ստեղծագործական համագործակցությունը հաստատեց ապակին՝ որպես գեղարվեստական արտահայտչամիջոց՝ նոր գեղագիտություն սահմանելով քանդակագործության ոլորտում»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 Brychtov+í Libensk+¢Ցուցադրությունը կազմակերպվել է անձամբ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի և Չեխիայում Լիբենսկի Բրիխտովա ստուդիայի հետ համագործակցությամբ:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:


Առնչվող նյութեր
1. Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում
2. Վախճանվել է չեխ լեգենդար դերասան եւ ծաղրածու, Լեոնիդ Ենգիբարյանի ընկեր Բորիս Հիբները
3. Մանկական խմբակային ցուցահանդեսի բացում՝ նվիրված չեխ գեղանկարիչ Իրժի Նոսեկին
4. Չեխ հայագետ Մոտալովային նվիրված երեկո՝ Երեւանի Լյուդմիլա Մոտալովայի անվան գրադարանում
5. Հայաստանի ձեռքի գնդակի հավաքականը առաջիկա երկու տարիներին կմարզեն չեխ մարզիչները
6. Չեխ պրոֆեսորներ Պետր Ցետկովսկին եւ Անտոնին Վիտեկը կաջակցեն Արյունաբանական կենտրոնի ստեղծմանը Հայաստանում
7. Լիբոր Ռոուչեկ . ,,Հայաստանը փոքր պետություն է զբոսաշրջության մեծ ներուժով,,
8. Չեխ պատգամավորները Հայաստանի խորհրդարանում
9. Չեխ դիզայներ Ալիս Աբրահամի ֆեշն-շոուն Երեւանում
10. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերի մեկնարկը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: