ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ եւ հիշատակի միջոցառում ` նվիրված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 80-ամյակին

16 ապրիլի, 2013 | 08:18

ԵՐԵՎԱՆ-Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանը կազմակերպում են ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:

«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:

Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:

 

Բացումը` ապրիլի 17-ին, ժամը` 12:00-ին:

Վայրը` Ազգային գրադարանի կենտրոնական մասնաշենքի սրահ:

 

Մուտքն ազատ է:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ,

ՀՀ Ազգային գրադարան

Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Մուսա լեռան հայերը. Հավելի անվան գրադարանի ձեռնարկը նվիրված էր Ֆրանց Վերֆելին
2. Ֆրանց Վերֆելին նվիրված քննարկում Վացլավ Հավելի գրադարանում՝ ՙՄուսա լեռան հայերը՚
3. Ֆրանց Վերֆելի 125 ամյակին նվիրված նամականիշներ
4. Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում
5. Ֆրանց Վերֆելի „Մուսա լեռան 40 օրը“ գրքի քննարկում Բոխումում
6. Ֆրանց Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը,, վեպի հրատարակության 80-ամյակը մեծ շուքով նշվեց Վիեննայում
7. Մուսալեռցիները նշեցին Մուսա լեռան հերոսամարտի 98-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: