ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանց Վերֆելի „Մուսա լեռան 40 օրը“ գրքի քննարկում Բոխումում

Հայոց ցեղասպանության թեման գերմանական դպրոցներում
21 հոկտեմբերի, 2014 | 10:31

werfel germ„Վտարանդի դարձած հայերն առայժմ չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք (նկատի ունենալով Արեւմտյան Հայաստանը), քանի որ կյանքի համար համապատասխան պայմանները դեռեւս բավարար չեն“ այս խոսքով է իր ելույթը սկսել Բոխումի առաջին ատյանի նախկին դատավոր Պաուլ Քիմմեսքամպը օրերս տեղի ունեցած միջոցառման ժամանակ: „Հայկական մշակութային աշունը“ Գերմանիայում միջառացումների շրջանակներում Բոխումում տեղի է ունեցել Ֆրանց Վերֆելի „Մուսա լեռան 40 օրը“ գրքի քննարկումը, որը Հայ ակադեմիականների միությունը կազմակերպել էր „Գիմմերթալ“ գրախանութի եւ նույնանուն հրատարակչության հետ միասին (ի դեպ վերջինս գործում է 1896 թ.): Պարոն Պաուլ Քիմմեսքամպը, ով մեկ տարի առաջ է հանգստի անցել, կնոջ եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ 2012-ին այցելել է Հայաստան եւ այդ մասին ֆոտոալբոմ է հրատարակել:

werfel ereko germanyՀայոց հարցի բուռն քննարկումը Գերմանիայում այս անգամ արդյունավետ է եղել մի քանի առումներով: Միջացառմանը ներկա են եղել տեղի մի քանի դպրոցի տնօրեններ եւ ուսուցիչներ, որոնք համաձայնության են եկել նախ դպրոցներում տեղեկատվական միջոցառումներ անցկացնել հայոց ցեղասպանության վերբերյալ, այնուհետեւ պատմության առարկայի շրջանակներում դասաժամեր հատկացնել այս թեմային:

 

„Ըստ էության գերմանական մտավորական շրջանակների մոտ հայոց ցեղասպանության հարցը բարձրացրեցինք թեման գերմանական դպրոցական դասագրքեր մտցնելու նպատակով: Ավելին երկու-երեք դպրոցի ուսուցիչ հենց իրենք մոտեցան եւ առաջարկեցին, որ ուզում են հայոց ցեղասպանության հարցի մասին դասավանդեն, իրենք իրավունք ունեն դասաժամերի հաշվին թեմաներ մտցնել: Երկու դպրոցի հետ արդեն կոնկրետ պայմանավորվեցինք, որոնցում 1200-1500 աշակերտներ կան, որ դասաժամերի համար նյութեր տրամադրենք“,- պատմում է Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:

Հայոց ցեղասպանության մասին նյութը դպրոցական դասագրքեր մտել է միայն Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասում 2005 թ., իսկ մյուս նահանգներում նմանատիպ հանդիպում-քննարկումների միջոցով աշխատանքներ են կատարվում:

werfel ereko germany2Հանդիպման երաժշտական մասն ապահովել է ջութակահարուհի Ալիսա Եփրեմյանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել „Գիմմերթալ“ գրախանութի եւ հրատարակչության տնօրեն տիկին Բեատրիկ Գրիմենթալը, այնուհետեւ „Բոխումի գրողներ“ կազամակերպության խոսնակ տիկին Հայդե Ռիգը: Մեծ քանակությամբ վաճառվել են Ֆրանց Վերֆելի „Մուսա լեռան 40 օրը“ եւ վերջերս գերմաներենով հրատարակված հայ որբերի գործած գորգի մասին գրքերը: Այս միջացառումը շատ ակտիվորոն է լուսաբանել գերմանական տպագիր եւ էլեկտրոնային մամուլը, այդ թվում միայն „Westdeutsche Allgemeine Zeitung“-ը չորս անգամ է անդրադարձել:

Գայանե Առաքելյան

http://henaran.am


Առնչվող նյութեր
1. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
2. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
3. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
7. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
8. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
9. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը
10. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: