ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանց Վերֆելի անվան հուշամեդալ Չեխիայի նախագահ Զեմանին

08 հունիսի, 2016 | 10:18

zeman genocide muzeum 10Հունիս 8-ի առավոտյան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Սիլոշ Զեմանը։ Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացրեց հուշահամալիրի մամուլի ծառայութունը, պարոն Միլոշ Զեմանը, հայ  և չեխ դիվանագետների ուղեկցությամբ , նախ ծաղկեպսակ տեղադրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ, այնուհետև՝ հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Պարոն Զեմանը հետաքրքրվեց հուշահամալիրից բացվող տեսարանով, Երևան քաղաքով:

Նա առանձնազրույց ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և  ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

Չեխիայի նախագահը  Հայոց ցեղասպանության սրահներից մեկում  դիտեց իր  այցի կապակցությամբ ներկայացված հատուկ  ցուցադրությունը:  Ցուցադրության նյութ էին դարձել անվանի գրող Ֆրանց Վերֆելի՝ տասնյակ լեզուներով թարգմանված  «Մուսա լեռան քառասուն օրը»   վեպի  տարբեր հրատարակությունները: Ներկայացված էր նաև քսաներորդ դարասկզբի չեխ   գրող, ճանապարհորդ և հումանիստ Կարել Հանսայի «Արևելքի սարսափները » գրքի ՝ 1923թվականին  առաջին հրատարակության նմուշներից մեկը, որը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում:

Չեխիայի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պարոն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց  մի քանի գիրք ՀՑԹԻ հրատարակություններից և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  կողմից  պարգևատրեց  Ֆրանց Վերֆելի անվան հուշամեդալով:

Պարոն Միլոշ Զեմանը շնորհակալություն հայտնեց հատկապես Հուշամեդալի համար՝ նշելով, որ կարդացել է Վերֆելի ստեղծագործությունները, բայց մինչ այս երբեք չէր տեսել նրան պատկերող ոչ մի լուսանկար:

Այցի ավարտին նախագահը Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Միլոշ Զեմանի ցանկությամբ հուշատախտակի վրա նշվել է ՝ Ի հիշատակ 1915թ. հայոց ցեղասպանության զոհերի:

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մամուլի ծառայության

DSC_0995 DSC_1018 DSC_1024 DSC_1059 DSC_1078 DSC_1151 zeman genocide muzeum 3 zeman genocide muzeum 2zeman genocide muzeum 11


Առնչվող նյութեր
1. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
2. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
3. Հայաստանին նվիրված երկու միջոցառում այսօր՝ Պրահայում եւ Բռնոյում
4. Setkání ,,Kulturní genocida, paměť a krása,, v Brně, 10. května
5. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երեք ակցիա մեկ օրում Պրահայում
6. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
7. Նախագահի հրամանագրով դադարեցվել է Ցյուրիխյան արձանագրությունների ընթացակարգը
8. Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից
9. Միլոշ Զեմանը կրկին ընտրվեց Չեխիայի նախագահ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով Յիրժի Դրահոշին
10. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: