ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանցիսկոս պապը Ծիծեռնակաբերդում կհանդիպի մի քանի տասնյակ հայ որբերի ժառանգների հետ

22 հունիսի, 2016 | 15:27

Pope-Francis-3Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր Հայաստան այցի ժամանակ Երևանում կհանդիպի մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգների հետ՝ գրում է Latin American Herald Tribune-ը: Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրային ռադիոն։ 

Պարբերականը նշում է, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։ «Ֆրանցիսկոս պապը ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին և կողջունի մի շարք երեխաների, ովքեր Մեծ եղեռնից կներկայացնեն լուսանկարներ և նյութեր: Ապա Պապը մուտք կգործի 12 քարե սյուներով պատված հուշահամալիր և կկանգնի զոհերի հիշատակը հավերժացնող կրակի առջև, որից հետո կմասնակցի ծառատունկին, ինչը կհավերժացնի նրա այցը Ծիծեռնակաբերդ: Ավելի ուշ Ֆրանցիսկոս պապը կհանդիպի մի քանի տասնյակ հայ որբերի ժառանգների հետ, որբեր, որոնք փրկվել են 1915թ-ի ցեղասպանությունից և ապաստան գտել Հռոմի մոտ գտնվող պապական Գանդոլֆո բնակավայրում: Ֆրանցիսկոս պապի այցը Ծիծեռնակաբերդ լինելու է նրա՝ Հայաստան այցի գլխավոր մասը»,- գրում է Latin American Herald Tribune- ը:

Պարբերականը հիշեցնում է նաեւ, որ 2015թ- ի ապրիլին, Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում պատարագ մատուցեց՝ ի հիշատակ հարյուրամյակի ջարդերի և այն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետի Հայաստան ճանապարհորդությունը շահավետ առիթ է զորացնելու Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունները, որը զարգանում է Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովից հետո՝ հայտնում է Վատիկանի ռադիոն` իր կայքում հրապարակելով կարդինալ Կուրտ Կոխի հոդվածը (մանրամասները՝ այստեղ

«Այս այցելությունը կատարվում է սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ քահանայապետի այցելությունից 15 տարի անց։ Դա պատմական իրողություն էր այն ժամանակ։ Սրբազան պապն առաջին անգամ էր օթեւանում այլ եկեղեցապետի նստավայրում։ Նախ՝ գործնական պատճառով՝ Քահանայապետական նվիրակը Երեւանում նստավայր չուներ։ Սակայն առավել եւս այն միասնականությանն ուղղված քայլ էր։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ուզում էր Սրբազան պապին մատուցել այն հյուրասիրությունը, որը Պողոս Վեցերորդ քահանայապետը մատուցել էր Վազգեն Առաջին կաթողիկոսին՝ Վեհափառին հյուրընկալելով Վատիկանի մեջ։ Միասնական այցելությունները ոչ միայն աստվածաբանական կարծիքների փոխանակմանն են նպաստում, այլ ստեղծում են բարեկամական եւ եղբայրական հոգեւոր մշակույթ՝ Ավետարանի հոգու համաձայն։ Թույլ են տալիս հյուրընկալելու եւ հյուրըկնկալություն ընդունելու ընծան մատուցել։ Միասնականությունը նպատակ ունի զարգացնելու հյուրընկալության եւ բարեկամության մշակույթ՝ քաջալերելով ուրախության եւ ցավի բաժանումը քրիստոնյաների միջեւ։ Դրանք անցյալի վերքերը բուժելուն եւ միմյանց բեռը թեթեւացնելուն են կոչված։

Ֆրանցիսկոս պապն այցելում է այն երկիրը, որն իբրեւ ազգ առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Ըստ ավանդության՝ ավետարանումը կատարվել էր արդեն Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների ձեռքով։ Իսկ իբրեւ ազգ, պաշտոնական դարձը կատարվել էր 301-3013 թվկաններին՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ, որը Սրբազան պապի այցելության ժամանակ զանազան հանդիպումների համար ներնչման աղբյուր պետք է հանդիսանա»։

Ապա կարդինալ Կոխը մանրամասնորեն պատմում է սուրբ Գրիգոր Լուսավորչի կենսագրությունը՝ նշելով, որ Ֆրանցիսկոս պապը պետք է այցելի նաեւ Խոր վիրապ։

Կարդինալ Կոխն իր հոդվածում անդրադառնալով երկու եկեղեցիների երկխոսության մասին՝ հիշում է Հովհաննես Պողոս Երկրորդ պապի՝ «Երկխոսությունը միայն գաղափարների փոխանակում չէ։ Այն ինչ- որ կերպ նաեւ պարգեւների փոխանակում է» խոսքը։ «Այս իմաստով 2015- ի ապրիլի 12- ին Գրիգոր Նարեկացիին Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակումը հայ ժողովրդի հոգեւոր գանձերը խորացնելու հրավեր էր»,- գրում է կարդինալ Կոխը։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
9. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: