ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսիա.Միսաք Մանուշյանի կիսանդրու բացումը Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում

07 նոյեմբերի, 2016 | 14:06

France Avinion ԱՎԻՆՅՈՆ.- Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Պերդիգիեի անվան կենտրոնական զբոսայգում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի հարևանությամբ, տեղի ունեցավ ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր Միսաք Մանուշյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին Ավինյոնի քաղաքապետ Սեսիլ Հելլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ավինյոնի հայ-ֆրանսիական կազմակերպության նախագահ Վերոնիկ Բրունա-Մարդոյանը, ֆրանսահայ նախկին մարտիկների կազմակերպության նախագահ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը, սենատորներ Կլոդ Օտը և Ալեն Դյուֆոն, ԱԺ պատգամավորներ Միշել Ֆուրնիե-Արմանը և Ժուլիե Օբերը, կիսանդրու հեղինակ քանդակագործ Մարսելա Կրացը, տեղական և մարզային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, բազմաթիվ ֆրանսահայեր:

France Avinion 2Ավինյոնի քաղաքապետ տիկին Սեսիլ Հելլն իր ելույթում ներկայացրեց Միսաք Մանուշյանի անցած փառավոր ուղին, մասնավորապես ընդգծելով այն հարգանքն ու սերը, որը վերջինս ստացավ ողջ Ֆրանսիայում` հակաֆաշիստական պայքարում իր մեծ ներդրմանն ի պատասխան:

Հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, հայ համայնքի և Ավինյոնի տեղական իշխանությունների արդյունավետ ու լայնածավալ աշխատանքներին, որի արդյունքն է նաև Միսաք Մանուշյանի կիսանդրու բացումն Ավինյոնում: ՀՀ հյուպատոսը նշեց, որ պատմության փառավոր էջերը խորհրդանշող ցանկացած կառույց ունի գալիք սերունդներին դաստիարակելու և ոգեշնչելու առաքելություն:

Միջոցառմանը հանդես եկած զինվորական նվագախմբի և երգչախմբի կատարումներին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Այնուհետև, Ավինյոնի «Լը Պանդորա» կինոթատրոնում ցուցադրվեց ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի` Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին պատմող «Ոճրագործության բանակ» կինոնկարը:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով:
France Avinion 3


Առնչվող նյութեր
1. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
2. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
3. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
4. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
5. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
6. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
7. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
8. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
9. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
10. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: