ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ֆրանսիա . Մայրենիի օրվան նվիրված հանդես Վալանսում

25 փետրվարի, 2018 | 10:34

Փետրվարի  21֊ը  Մայրենիի  օրն Է

Վալանսի  հայ  մշակույթի  տանը   գործող  《Մանուկների   հայկական  մշակույթի   արվեստանոց֊ի  խմբակի  պատասխանատու՝ մշակույթի  տան վարչության  անդամ  Ռոզին  Սարիանը,  իր աշխատակիցների՝  Սոնա  Ջանազյանի,  Անահիտ  Մկրտչյանի,  Լիզա  Սարիանի  և Ջուլիա  Քիզիրիանի  հետ նախապես   ծրագիր  էին մշակել  այդ  Մայրենիի շաբաթվա  համար։

Նախատեսված  էր  նկարչության  դասընթացներ (Ժիղոմ  Բոյաջիան), հրուշակեղենների  պատրաստում (Արմինե  Ռաստքելենիան), երաժշտական  գործիքների՝  դուդուկ,  դաշնամուր  ծանոթացում(Քրիստ  Բեկօ)  և երգեր, պարեր  և խաղեր ( Գայանե Բեկօ)։

Մասնակցելու էին  5֊11  տարեկան  30  մանուկներ։   Որպեսզի  հերթական   ծրագիրը  կյանքի  կոչվի՝   ՀՄՏ ֊ի ատենապետ  Նազօ  Ճինպաշիանը  նախապես  պայմանավորվածություն  էր  ձեռք  բերել  Բուրգ  Լե  Վալանսի  Ժան  Մուլինի  տնօրեն  Ժոզեֆ  Ֆերնանդեսի հետ՝  սրահը և տարածքը  տրամադրելու համար։  Ուրախ  էին և՜  ծնողները  և՜ մանուկները, և աշխատակազմը, որ կրկին անգամ  հայ մանուկների առօրյան  հագեցած  և  բովանդակալից  պիտի անցնի՝ չմոռանալով, որ փետրվարի  21֊ը  ՄԱՅՐԵՆԻԻ  ՕՐՆ  Է։ Բազմաբովանդակ   ծրագիրը  հուշում էր՝  ծեփել,  նկարել ,  քանդակել  խմորից  պատրաստել  հայերեն տառերի նմուշներ։

Ուրբաթ՝ փետրվարի 23֊ին՝  ժամը  18֊ին  լեփ ֊ լեցուն էր  Բուրգ Լե Վալանսի  Ժան  Մուլինի  սրահը։ Ներկաները  դիտեցին  փոքրիկ  հանդես։ Մայրենի լեզվին նվիրված  քաղցրածոր երգը՝    ասմունքն ու պարը  ջերմ ու հուզիչ մթնոլոտ էին ստեղծել, իսկ ձեռքի աշխատանքների  անկյունում հպարտ  բազմել էին Մեսրոպյան  գրերը։

Տեսաժապավենի ցուցադրմամբ՝ ներկաները ծանոթացան  յուրաքանչյուր օրվա առօրյային։  Ուրախ էր նաև կենտրոնի տնորենը, որին  շնորհակալություն հայտնեց  Նազօ  Ճինպաշիանը՝ տարածքը  տրամադրելու համար։

Հուզիչ էին ծնողների  ելույթները՝ որոնք  իրենց  գոհունակությունը  հայտնեցին   ՀՄՏ ատենապետ Նազօ  Ճինպաշիանին,  այս ուսանելի ծրագրի ստեղծման,  մանուկներին  հայ  բառ  ու բանին, արվեստին  ու  մշակույթին  ծանոթացնելու,  հայեցի  դաստիարակության  այս վեհ  ու  հայրենանվեր  գործի  համար։

Սուսան   Փահլևանյան                    

ՀՄՏ վարչության  անդամ

Վալանս


Առնչվող նյութեր
1. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
2. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
5. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
6. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
7. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
8. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
9. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
10. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: