ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՖՐԱՆՍԻԱ. Թուրքիայի դեսպանին թրջած հայ ուսանողների դատավարությունը՝ մարտի 7-ին Նանթեռում

22 փետրվարի, 2017 | 10:00

ՓԱՐԻԶ.- ՙՆոր Յառաջ՚-ը հրապարակել է մարտի 7-ին Փարիզում նախատեսված երկու հայ ուսանողների զորակցության կոչը։ Հիշեցնենք, 2015 թվականի մարտին նրանցից մեկը կարմիր ջրով թրջել էր Թուրքիայի դեսպանին, իսկ մյուսը նկարել էր այն եւ տեղադրել համացանցում։

nanterre14039_743_tribunal

Ստորեւ Զորակցության կոչը.

ՙՙՖրանսայի մէջ, հայ երկու ուսանողներ դատարան պիտի ներկայացուին 2017 Մարտ 7-ին: Փետրուար 15-ին անոնք արդէն 48 ժամ դիպահ մնացած եւ հարցապնդուած են:
Անոնցմէ առաջինին յանցանքն է 2015 Մարտին, արեան խորհրդանիշ՝ կարմիր ջուրով թրջած ըլլալ Թուրքիոյ Փարիզի դեսպանը, իսկ երկրորդին յանցանքն ալ՝ այդ միջադէպին տեսանիւթը ընկերային ցանցերու միջոցով սփռած ըլլալն է:
Հայ երկու երիտասարդներուն զօրակցութեան նպատակով հիմնուած հաւաքականը այս առթիւ հրապարակուած հաղորդագրութեան մէջ՝ անցեալէն մինչեւ այսօր թրքական բռնութիւններուն մասին մանրամասնօրէն բացատրելով եւ ցեղասպանութենէն, Հայոց ինչքերու բռնագրաւումէն մինչեւ Փարիզի քիւրտ գործիչ կիներու սպանութեան, Թուրքիոյ մէջ այսօր մարդկային իրաւանց բռնաբարման զանազան օրինակներ տալով, կ՚ըսէ, թէ բռնութիւնը պէտք է փնտռել թրքական պետութեան կողմը:
Հայկական եւ մարդկային իրաւունքներու պաշտպանութեան նախանձախնդիր միջազգային բազմաթիւ կազմակերպութիւններ, ընկերակցութիւններ, նոյնիսկ արհմիութիւններու ճիւղեր միացած են զօրակցական այս շարժումին: Հայ եւ ոչ-հայ մարդկային իրաւանց պաշտպաններ, լրագրողներ, արուեստագէտներ, փաստաբաններ, խորհրդականներ եւս իրենց ստորագրութեամբ զօրակցութիւն յայտնած են հայ երիտասարդներուն:
Հաւաքականը կոչ կ՚ընէ մեծ թիւով ներկայ ըլլալու 2017 Մարտ 7, ժամը 13-ին Նանթէռի ուղղիչ դատարանին առջեւ ուր տեղի պիտի ունենայ դատը՝ զօրավիգ կանգնելու համար հայ ուսանողներուն:
(179-191 avenue Frédéric et Irène Joliot-Curie 92020 Nanterre, accessible par le RER A station Nanterre Préfecture). ■


Առնչվող նյութեր
1. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
2. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
3. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
4. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
6. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
7. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
8. Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան
9. «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում
10. ֆրանսիա . Մայրենիի օրվան նվիրված հանդես Վալանսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: