ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՖՐԱՆՍԻԱ. Արմէն Սամուէլեանի թարմ յիշատակին.- Էջ մը եւս փրթաւ փարիզի հայ մտաւորական կեանքի պատմութեան գիրքէն

01 հուլիսի, 2016 | 08:05

armen samuelianՅունիս 24-ին, 85 տարեկանին իր մահկանացուն կնքեց Հրանտ Սամուէլի որդին՝ Արմէն Սամուէլեան, որու անունը սերտօրէն առընչուած պիտի մնայ Փարիզի հայ մտաւորական կեանքի պատմութեան:
Իր հօրմէն վարակուած՝ գրականութեան սիրահար, ողբացեալը անոր «Սամուէլեան» գրատան գիրքերու բոյրին եւ փոշիներուն մէջ հասակ առած էր:
Արեւելագիտութեան մատենագիտութեան ճիւղին մէջ հմտանալու համար Արմէն յաճախած էր Փարիզի Արեւելեան լեզուներու ամպիոնը, հետեւելով փրոֆ. Ֆէյտիի դասընթացներուն, սորված՝ հայերէն եւ արաբերէն։ Ինչպէս այս մասին կը վկայէր պատմաբան Անահիտ Տէր Մինասեան՝ Փարիզի Հայ Ուսանողաց Տան մէջ, «Սամուէլեան» գրատան նուիրուած Արման Ֆրանժիւլիէնի լուսանկարներու ցուցահանդէսին զուգահեռ 2015 Յունիս 10-ին տրուած բանախօսութեան ընթացքին՝ «Աւելի ուշ գրատուն այցելող մտաւորականները իրմէ խորհուրդ կ՚առնէին արեւելագիտութեան մարզէն ներս հրատարակութեանց վերաբերեալ։ Արմէն Սամուէլեան մեծ սէր ունեցած է գիրքերու նկատմամբ եւ շատ բան սորված է հին հատորները պրպտելով։ Նոյնիսկ հինցած գիրքերու հոտն ու բուրմունքը հրապուրած է զինք։ Արմէնը ի տարբերութիւն իր հօր, մեծ հռետոր չէ եղած եւ երբեք բեմերէն չէ խօսած…»։

armen samuelian2
Արմէն, 1945-ականներէն արդէն խորասուզուած էր Մէօսիէօ-լը-Փրենս փողոցի միջազգային հռչակ վայելող այս գրատան հազարաւոր գիրքերուն մէջ, որ Ցեղասպանութենէն ետք Փարիզի մէջ կազմաւորուող հայ համայնքի, բայց նաեւ գաւառաբնակ ամբողջ Հայութեան հանդիպման վայրը դարձած էր: Իսկ 1977-ին, Հրանտ Սամուէլի մահէն ետք, Արմէն Սամուէլեանի եւ իր քրոջ՝ Ալիս Սամուէլեան-Ասլանեանի անունները անմիջականօրէն պիտի կապուէին գրատան հետ, որ դեռ երկար տասնամեակներ պիտի հանդիսանար ֆրանսահայ մտաւորականութեան —եւ ոչ միայն— ժամադրավայրը, ակունքը, դարբնոցը:
Հայ Դատի թունդ պաշտպաններ՝ Արմէն Սամուէլեան եւ քոյրը մեծ ներդրում ունեցած են նաեւ հրատարակչական գործին մէջ, ինչ կը վերաբերի Հայ Դատի եւ Հայկական Հարցի թեմաներով լոյս տեսած ֆրանսերէնով հատորներուն (որոնց հեղինակները անպայման անցած էին Սամուէլեան գրատունէն), որոնք պէտք էր վայելէին հայ կազմակերպութիւններու նեցուկը։
Նաեւ իրենց ա՛յդ վաստակին համար է, որ 2007-ին, Հայաստանի տարուան առթիւ Արմէն եւ Ալիս պարգեւատրուած էին Պատուոյ լեգէոնի ասպետի շքանշանով:
Արմէն Սամուէլեանի մահով՝ Փարիզի հայ համայնքի երբեմնի փառաւոր խմբանկարէն կը պակսի մէկը եւս, որու տեղը պիտի մնայ պարապ:

Նոր Յառաջ

Փարիզ

Լուսանկարները՝ Հրաչ Արբախի, ,,Նուվել դը Արմենի,, ամսագրի


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
3. Կոչ ստորագրահաւաքի . Անաքօ տափանաւը վտանգուած է
4. Գրիգոր Զօհրապի յիշատակին՝ յուշատախտակի բացում փաստաբանական դպրոցին մէջ
5. Կարել Ապպելից մինչեւ Արմեն Ղոչ. Փարիզյան արվեստի նորություններ
6. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
7. Իզապէլ Մանուկեանի գեղանկարչական ցուցահանդէսը Փարիզում
8. Նոր մանրամասներ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փարիզյան հանդիպումներից
9. Փարիզում լույս է տեսել «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» հոդվածների ժողովածուն
10. Փարիզում անցկացվեց Հայկական Միջազգային Գործարար Ֆորումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: