ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսիացի Ռոժե Ժորդանը դարձել է հայկական առաջին Apricot Photo միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթող

24 փետրվարի, 2016 | 15:32
Roger-Jourdain

Roger-Jourdain

ՊՐԱՀԱ- ՕՐԵՐ – Փետրվարին Պրահայում ամփոփվեց հայկական առաջին միջազգային Apricot Photo  ՙՖոտո Ծիրան՚ լուսանկարչական մրցույթը, որի հաղթող ճանաչվեց ֆրանսիացի լուսանկարիչ  Ռոժե Ժորդանը(Roger Jourdain)։ ժյուրիի կազմում են եղել Չեխիայի Լուսանկարչական արվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը(Չեխիա),ով նաեւ ժյուրիի նախագահն էր, 177 միջազգային մրցույթների մրցանակակիր եւ ՖԻԱՊ-ի անդամ  Անդրեյ Յուռլովը (Սլովակիա) եւ  Հայ լուսանկարիչների Ազգային ասոցիացիայի(APNA) փոխնախագահ Վիգեն Մնոյանը (Հայաստան)։ Վերջինս էլ միջազգային մրցույթի գլխավոր կազմակերպիչն է։  Միությունը 2015 թվականի մայիսից Ֆոտորվեստի միջազգային ֆեդերացիայի՝ FIAP -ի անդամ է եւ այս կազմակերպության հովանու ներքո էլ անցկացվել է մրցույթը։ ՙՄենք միակն էինք Անդրկովկասում, որ անդամակցում էինք FIAP-ին, եւ միայն վերջերս   անդամակցեց նաեւ Վրաստանը,-

FIAP Silver Medal - Khalid

FIAP Silver Medal – Khalid

պատմում է Վիգեն Մնոյանը մեզ հետ զրույցում, չթաքցնելով, որ այդ հարցւմ հայկական ասոցիացիային շատ է օգնել  Գարիկ Ավանեսյանը։ Նման լուսանկարչական մրցույթ կազմակերպելու գաղափարը նույնպես  առաջարկել է Գարիկ Ավանեսյանը, ով 2012 թվականից FIAP-ի վարպետ է։

Այսպիսով, երկու ամսվա ընթացքում 66 երկրների 438 լուսանկարիչներ 5122 լուսանկարներով մասնակցեցին Անդրկովկասի առաջին լուսանկարչական միջազգային մրցույթին, որի կազմակերպիչը Հայաստանն էր։ Մոտ 6000 լուսանկարները առանձին նայել են ժյուրիի անդամները եւ գնահատել  1-5 բալային համակարգով։ Այնուհետեւ բարձր բալ հավաքածները անցել են երկրորդ փուլ եւ կրկին գնահատվել՝ այս անգամ 1-10 բալային համակարգով։ Մի քանի անգամ քննարկելուց եւ ընտրելուց հետո

Roger Jourdain

Roger Jourdain

Մասնակիցներն իերենց լուսանկարները ուղարկել են չորս թեմատիկ անվանակարգերով ՝ Բնություն, Ճամփորդություն,Բաց թեմա՝  սեւ-սպիտակ եւ Բաց թեմա -գունավոր։ Բոլոր մասնակիցների լուսանկարներով պատկերագիրք է տպագրվելու եւ ուղարկվելու է  66 երկիր։ Գարիկ Ավանեսյանի ասելով, դա նաեւ Հայաստանի ճանաչողության համար է կարեւոր, քանի որ այդ լուսանկարիչների մոտ ցանկություն կառաջանա  ճամփորդել Հայաստան։

Այսպիսով բացի գլխավոր մրցանակից,72 այլ մրցանակներ են տրվել  Ֆոտոարվեստի միջազգային ընկերության՝ FIAP- ի,Ամերիկայի լուսանկարիչների միույթան, Չեխական լուսանկարչական արվեստի ֆեդերացիայի   կողմից։

Լավագույն հեղինակ  ճանաչված ֆրանսիացի Ռոժե Ժորդանին տրվել է դիպլոմ եւ ՖԻԱՊ-ի ՙԼավագույն  հեղինակ՚ կրծքանշանը։ Ի դեպ, ՖԻԱՊ-ն ամեն տարի դիտարկում է, թե ով է 450 միջազգային մրցույթների մասնակցությունից ամենաշատ կրծաքանշանը ստանում, եւ այդ լուսանկարչին տրվում է ՖԻԱՊ-ի  ՙՏարվա լավագույն՚ հեղինակ կոչումը։

 Ռոժե Ժողդան

Ռոժե Ժորդան

Մյուս մասնակիցներից 72-ը  ստացել են տարբեր կարգի մրցանակներ՝  ոսկե, արծաթե,բրոնզե  մեդալներ եւ կապույտ ժապավեններ։ Ցավոք, չնայած Հայաստանից եղել են մասնակիցներ, սակայն մրցանակակիրների թվում հայ լուսանկարիչ չկա։

ՙԲնություն՚ անվանակարգում ՙՈսկե մեդալի՚ է արժանացել Կիպրոսից Հասան Բագլարը, ՙՃամփորդություն՚ անվանակագրում՝ Ռուսաստանից Օլեգ Գրաչովը, ՙԲԱՑ Սեւ- սպիտակ՚ անվանկարգում ՝ Իտալացի Սիլվանո Մոնչին, եւ Բաց-գունավոր անվանակարգում՝ Ջիմ Դունկանը Անգլիայից՛ ,Բեննի Ռիթերը՝ Դանիայից եւ այլք։

 

Gold Medal - Benny Rytter

Gold Medal – Benny Rytter

Վիգեն Մնոյանի ասելով, կարեւոր է, որ հայ լուսանկարիչներն էլ մասնակցեն միջազգային մրցույթների։ ՙԴա կազդի նրանց պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա,ժամանակի ընթացքում  կզարգանան։ Հայաստանում չենք տեսնում միջազգային լուսանկարիչների գործեր։ Երիտասարդների համար ֆեյսբուքում ամենաշատ դիտում արձանագրած նկարներն են համարվում ամենալավը՚,- ասում է նա։

 

Գարիկի եւ Վիգենի ասելով, երկար փնտրտուքներից հետո որոշել են մրցույթի անունը՝ ՙՖոտոԾիրան՚(Apricot Photo)  անվանել. ՙՄենք մտածում ենք, որ հետագայում համագործակցենք ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի հետ, եւ ժամանակի ընթացքում սալոնը տեղի ունենա կինոփառատոնի օրերին՝ իբրեւ ուղեկցող ձեռնարկ։  Կինոփառատոնի օրերին հանդիսատեսը կարող է դիտել նաեւ լուսանկարչական ցուցահանդեսըՙ։ Վիգեն Մնոյանը արդեն դրա շուրջ բանակցություններ է վարում։ Հուլիս-օգոստոսին նաեւ մի այլ մրցույթ են ցանկանում կազմակերպել  եկեղեցական ֆիլմերի կինոփառատոնի օրերին՝  ՙՕբյեկտիվ անվանումով միջազգային սալոնը։ Նաեւ Սերգեյ Սմբատյանի անցկացրած երաժշտական փառատոնի շրջանակներում հնարավոր է մի այլ լուսանկարչական մրցույթ անցկացնել,  բայց դրանց շուրջ դեռ բանակցություններ պետք է վարեն։

Ջիմ Դունկան -Անգլիա

Ջիմ Դունկան -Անգլիա

Արդեն իսկ ծրագրված է, որ 2016-ի մայիսին Երեւանում կբացվի հաղթած լավագույն  լուսանկարների ցուցահանդեսը։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ

Վերջին լուսանկարում՝ Ժյուրիի անդամները

Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի

Անդրեյ Յուռլով, Գարիկ Ավանեսյան, Վիգեն Մնոյան

Անդրեյ Յուռլով, Գարիկ Ավանեսյան, Վիգեն Մնոյան


Առնչվող նյութեր
1. Apricot միջազգային ֆոտոմրցույթի եզրափակիչ ցուցադրությունը բացվեց Երեւանում
2. Պրահայում կմեկնարկի Prix Bohemia Radio 30-րդ միջազգային ռադիոփառատոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: