ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսիայում մահացել է հասարակական գործիչ ու լուսանկարիչ Րաֆֆի Ստեփան Ինճեյանը

23 հուլիսի, 2017 | 08:33

Խոր վշտով տեղեկացանք նվիրյալ հայորդի՝ Րաֆֆի Ստեփան Ինճեյանի վաղաժամ մահվան մասին, որը տեղի ունեցավ հուլիսի 21-ին, 63 տարեկանում, Ֆրանսիայում:

Հանուն տարագիր հայության ազատագրման Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-յի ծնունդով և նախաձեռնած պայքարով Սփյուռքի տարբեր գաղթօջախների զիրար անծանոթ հայորդիներ, առանց նախապես մշակված ծրագրի կազմակերպվեցին և աշխարհի տարբեր ծայրերում, հիմնեցին Ժողովրդային Շարժումներ:

Այդ նվիրյալ երիտասարդների փաղանգին է պատկանում նաև Րաֆֆի Ստեփան Ինճեյանն, ում համար անարդարությունը անընդունելի էր, իսկ Հայրենիքը սրբություն: Րաֆֆիի ազատատենչ ոգին ու լուսանկարչական արվեստը, նրան միացրին Ֆրանսիայի Հայ Ազգային Շարժման (MNA) և նրա պաշտոնաթերթ՝ «Հայ Պայքարին»:

Հանուն իր ժողովրդի արդար դատի Րաֆֆին որոշ ժամանակ նաև բանտարկվեց Ֆրանսիայում, սակայն դա ոչնչով չթուլացրեց, այլ ընդհակառահը՝ ամրապնդեց նրա հավտքը իր ընտրած ուղղու և պայքարի հանդեպ: Նույն այդ հավատքի և մեծ հայրենասիրության շնորհիվ, 1980-ականներին, նա հասավ մինչև ԱՍԱԼԱ-յի բանակավայր, իսկ ավելի ուշ Արցախ:

Այսօր, դժբախտաբար, լքել է մեզ սիրելի Րաֆֆի Ստեփան Ինճեյանը, մեծ ցավ պատճառելով բոլորիս:

Այս տխուր առիթով մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի ծնողներին, այրուն՝ տկն. Քրիստինեին, որդիներին՝ Տիգրանին և Վանիկին, մոտ ու հեռու հարազատներին և պայքարի բոլոր ընկերներին:

 

Հայկական Ժողովրդական Շարժում

Կենտրոնական խորհուրդ

Աթենք, 23 հուլիսի 2017


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: