ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսիական Նանսիի նորաստեղծ հայ համայնքը. Պատմում է համայնքի հիմնադիր-նախագահ Արթուր Ավետյանը

18 օգոստոսի, 2017 | 21:10

 

Ֆրանսիայի հյուսիսի կենտրոնում գտնվող Նանսի քաղաքի հայ համայնքը նորաստեղծ է, կազմավորվել է  2011 թվականին Արթուր Ավետյանի գլխավորությամբ։  Արթուրը ծնվել է  Հայաստանում, Արմավիրի մարզի Շենավան գյուղում, երկու տարի սովորել է Երեւանի մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Արդեն տասը տարի է բնակվում է Ֆրանսիայում։ 2014 թվականից նա նաեւ Նանսիում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչն է եւ փորձում է նպաստել Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմանը։

Արթուր Ավետյան

Ինչպես նշում է համայնքի նախագահը, Նանսիում ապրում է մոտ 3000 հայ։  2001 թվականին Նանսիում բացվել է ,,Հայասա,, մշակութային տունը, որտեղ տասնյակ հայ երեխաներ հաճախում են մայրենի լեզվի, պարի, հայոց պատմության, երգ-երաժշտության  դասերի։

,,2012-ին Նանսիում բացվեց նաեւ Համազգային Հայ մարմնակրթական միության մասնաճյուղ, որի հետ համայնքային կառույցը սկսել է համագործակցել։ Այս տարվանից կգործի նաեւ Համայգայինի մարզական ակումբը, ծանրամարտիկ Նորայր Մուրադյանի ղեկավարությամբ։ Դա կբարձրացնի նաեւ մեր երեխաների մարզական ոգին,,- ասում է համայնքի ղեկավարը։

Համայնքի ղեկավարի ասելով Նանսիի հայ մշակույթի տան կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ուսուցչուհիներ Ելենա Շահինյանը, Շուշանիկ Գեւորգյանը, Ռուզաննա Ադամյանը, Լարիսա Առաքելյանը, Անժելա Մերոյանը։

Իսկ Արթուր Ավետյանի ջանքերով 2014-ին Նանսիում առաջին անգամ հիմնադրվել է տարածաշրջանային հայկական ռադիոժամ՝ HAYASA FM-ը, որի կայացմանը նպաստեցին լրագրողներ Մերինե Թադեւոսյանը եւ Լուսինե Տերտերյանը։ Կարճ ժամանակաընթացքում մշակութային տան պարային համույթը հանդես է եկել բազմաթիվ համերգային ծրագրերով շնորհիվ պարուսույցներ  Հակոբ Ասլանյանի եւ Տաթեւիկ Հայրապետյանի նվիրվածության ու պրոֆեսիոնալ ջանքերի։

Համայնքը չունենալով հայկական եկեղեցի, կարողացել է կազմակերպել հոգեւոր կյանքը՝ կաթոլիկ եկեղեցում հայ հոգեւորականների մասնակցությամբ բազմիցս կազմակերպվել են  պատարագներ, իսկ  2016 թվականին Արթուր Ավետյանի հովանավորությամբ կատարվել է մկրտության արարողություն, որի ընթացքում միանգամից 30 երեխա է մկրտվել։

2015-ին հիմնվել է ,,Երկրապահ,, կամավորականների միություն, նպատակ ունենալով բարձրացնել ֆրանսահայերի ռազմահայրենասիրական ոգին։  Իզուր չէ, որ  Ապրիլյան պատերազմի օրերին համայնքը նաեւ իր մասնակցությունն ունեցավ Արցախին օգնություն ուղարկելու հարցում։

Վերջին տարիներին մշտապես հիշատակվել է  Ապրիլի 24-ը,  Հայոց ցեղասպանությունը նվիրված բազմաթիվ կինոդիտումներ են կազմակերպվել, իսկ 2015 թվականին համայնքի ուժերով երկու խաչքար է տեղադրվել՝  ի հիշատակ ցեղասպանության զոհերի։

Համայնքի կազմակերպման գործը շարունակվում է, նոր ծրագրերի իրականցումը՝ նույնպես։ Նանսիի հայ համայնքը համագործակցում է Ֆրանիսայի բոլոր ավանդական հայկական կազմակերպությունների հետ։ Արթուր Ավետյանի ասելով, ծրագրվում է մոտ ապագայում ստեղծել նաեւ Ֆրանսիայի հյուսիսի բոլոր հայկական միություններից կազմված կազմակերպություն։

 

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
2. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
3. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
4. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
6. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
7. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
8. Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան
9. Ֆրանսահայ դերասանուհի Հերմինե Ղարագյոզյանը Ֆեբիոֆեստում. չեխական երկու ֆիլմի պրեմիերա
10. «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: