ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսայի նախագահին նամակը՝ Արամ Ա. կաթողիկոսին

08 նոյեմբերի, 2017 | 12:42

Նոյեմբեր 6-ի առաւօտեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը նամակ մը ստացած է Ֆրանսայի նախագահէն։
Էմանիւէլ Մաքրոն նախ եւ առաջ կը վստահեցնէ, որ Ֆրանսան «միջազգային իր դաշնակիցներուն հետ պիտի շարունակէ աշխատիլ ի խնդիր խաղաղութեան եւ ապահովութեան, յատկապէս Միջին Արեւելքի մէջ, պահպանելով ցեղային ու կրօնական զանազանութիւնը եւ ինքնութիւնը, որ շրջանի իւրայատուկ յատկանիշերէն մէկը կը հանդիսանայ։ Ֆրանսան նաեւ պիտի շարունակէ պայքարիլ ծայրայեղութեան դէմ՝ պաշտպանելով ցեղային ու կրօնական ծայրայեղութեան ու բռնութեան զոհ դարձած համայնքները»։
Անդրադառնալով Սուրիոյ տագնապին, ան կը շեշտէ «արդարութեան վրայ հիմնուած տագնապի քաղաքական լուծման կարեւորութիւնը, որպէսզի Սուրիոյ ժողովուրդը բաղկացնող ցեղային ու կրօնական համայնքները կարենան ապրիլ խաղաղութեան մէջ, յարգուած տեսնելով իրենց մարդկային իրաւունքները»։
Ֆրանսայի նախագահը նաեւ կ՚անդրադառնայ Հայոց ցեղասպանութեան։

Յիշելով, թէ «Հայոց ցեղասպանութենէն հարիւր տարիներ յետոյ Միջին Արեւելքը տակաւին կ՚ապրի բռնութեան ու բռնակալութեան մթնոլորտի մէջ», կը վստահեցնէ, թէ Ֆրանսան «հաւատարիմ իր կեցուածքներուն, պիտի շարունակէ շեշտել ճշմարտութեան հրամայականը եւ հաւաքական յիշողութեան պահպանման կարեւորութիւնը աշխարհի բոլոր երկիրներէն, ներառեալ Թուրքիայէն ներս», միաժամանակ ընդգծելով, որ Ֆրանսան «անկեղծ բարեկամ է Հայաստանին եւ աշխարհի բոլոր կողմերը ապրող հայ ժողովուրդին, եւ ան ամբողջութեամբ յանձնառու է Ղարաբաղի հարցին բանակցութեան ճամբով մնայուն լուծում մը գտնելու՝ յօգուտ շրջանի բոլոր ժողովուրդներուն»։
Վերջապէս, Նախագահ Մաքրոն կը վերահաստատէ Ֆրանսայի եւ Լիբանանի միջեւ գոյութիւն ունեցող զօրեղ բարեկամութիւնը, Լիբանանը նկատելով տիպար երկիր մը գոյակցութեան, բազմազանութեան եւ ժողովրդավարութեան, ուր հայ համայնքը ունի իր կարեւոր տեղը։


Առնչվող նյութեր
1. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
2. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
3. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները
6. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
7. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
8. Արամ Ա կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել իր առաջարկները
9. «Օր Մը Պիտի Վերադառնամ Ձեր Մօտ Եւ Ըսեմ, Որ Կարգաւորած Ենք ԼՂ Հակամարտութիւնը». Մաքրոն՝ Հայ Համայնքին
10. Արամ Ա. Կը Մերժէ Երուսաղէմը Իսրլայէլի Մայրաքաղաք Նկատելու Մասին Նախագահ Թրամփի Յայտարարութիւնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: