ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը դատապարտում է Լորան Ֆապիիւսին

16 փետրվարի, 2013 | 16:19

ՓԱՐԻԶ- Ինչպես տեղեկացնում է ,,Նոր Յառաջ,,ը, Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհուրդը (CCAF) Փետրուար 13 թուակիր հաղորդագրութեամբ մը կը դատապարտէ Լօռան Ֆապիիւսի դրական ազդանշանը Թուրքիոյ ուղղութեամբ, ցաւ կը յայտնէ ի տես Ֆրանսայի համաձայնութեան՝ այդ երկրին Եւրոպական Միութեան անդամակցութեան գծով նոր էջ մը բանալու մասին: Կ՚ըսուի թէ այս զարգացումը աւելի մտահոգիչ կը դառնայ մանաւա՛նդ եթէ նկատի առնուի որ այդ երկիրը ազատութիւններու բռնաբարման ծանր շրջան մը կը բոլորէ. լրագրողներ եւ փաստաբաններ կը ձերբակալուին, Փընար Սէլէք կը դատապարտուի ցկեանս բանտարկութեան, ֆրանսահպատակ թուրք ուսանողիին դէմ 21 տարի բանտարկութիւն կը պահանջուի…: Այնքան ծանրակշիռ իրավիճակ մըն է որ, կ՚ըսէ CCAF, Եւրոպայի Խորհուրդի ընդհ. քարտուղար Թորպորն Եագլանտ Փետրուար 6ին Թուրքիա իր այցելութեան ընթացքին ստիպուեցաւ խիստ դատապարտումներ կատարելու այդ երկրին մէջ մարդկային իրաւանց ոտնակոխումներուն նկատմամբ:

Հաղորդագրութեան մէջ կը նշուի նաեւ թէ ֆրանսական կառավարութեան վրդովեցուցիչ այս քայլը կը կատարուի նաեւ Թուրքիոյ մէջ փոքրամասնութիւններու դէմ ցեղապաշտութեան եւ բռնութիւններու զուգադիպող շրջանի մը, կը յիշուի Պոլսոյ մէջ՝ Հայ տարեց կիներու դէմ յարձակումները, հակաքիւրտ ճնշումը, Փարիզի մէջ քիւրտ երեք կիներու սպանութիւնը, որուն ետին ցոյց կը տրուի թրքական պետութիւնը:

«Լօռան Ֆապիիւսի այս յայտարարութիւնը գրգռութիւն մըն է ինքնին եւ քաջալերանք մը՝ ԱՔՓ վարչակարգին խայտառակութիւններուն: Դիւանագիտութեան լիրբ ընկալում մը կ՚արտայայտէ, բոլորովին կը հակասէ Ընկերվարական կուսակցութեան եւ Հանրապետութեան նախագահին յանձնառութիւններուն, ինչ կը վերաբերի Թիւրքիոյ՝ Եւրոպա մուտք գործելու պայմաններուն» կ՚եզրափակէ CCAF:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում
2. Լիոնի Մէջ Գումարուած CCAF-ի Ընդհանուր Ժողովին Արա Թորանեան եւ Մուրատ Փափազեան Վերընտրուեցան Համանախագահ
3. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: