ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենին՝ «Կոմիտաս» մեդալ

09 մարտի, 2013 | 23:52

ԵՐԵՎԱՆ- Բարձր գնահատելով ֆրանսահայ հանրահայտ երգչուհի Ռոզի Արմենի վաստակը Սփյուռքում հայկական երգարվեստը տարածելու գործում, ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար երգչուհին մարտի 9-ին պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Հանձնելով մեդալը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «20-րդ դարասկզբի Հայոց Ցեղասպանությունից հետո Ֆրանսիան այն պետությունն էր, որը ջերմորեն ընդունեց բազմաթիվ հայերի: Ֆրանսիայում են կայացել ու հռչակ ձեռք բերել այնպիսի մեծ անհատականություններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը և ուրիշներ: 20-րդ դարի կեսերին նրանց անունների կողքին հայտնվեց նաև Ռոզի Արմենի անունը, ով իր նուրբ ու բացառիկ ձայնով, հմայիչ ու կանացի բեմական կերպարով գերեց ոչ միայն հայերի, այլև օտարների սրտերը»:

Երգչուհին շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի արժանանալու համար և նշեց, որ հայ երաժշտության մեծ երախտավորի` Կոմիտասի անունը կրող մեդալը ոգևորիչ է և միևնույն ժամանակ պարտավորեցնող:

Հանդիպման ընթացքում Ռոզի Արմենը պատմեց իր մշակութային գործունեության, անցած ուղու և ունեցած ձեռքբերումների, նշանավոր հայ գործիչների հետ հանդիպումների ու նրանցից քաղած դասերի մասին: Ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում՝ Ռոզի Արմենը փորձել է ճանաչել ու պահպանել հայկական ավանդույթները: Նրա ստեղծագործական գործունեության առանցքում եղել է հայ մշակույթը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գաղափարը: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. ԿԱՆՆ. Հայաստանի պարգեւներ Ռոզի Արմենին եւ Ռոբեր Գեդիգյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: