ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում Ստրասբուրգում

22 մարտի, 2017 | 08:19

paruir strasburg

Մարտի 20-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ Ստրասբուրգում կազմակերպեց հանդիսավոր միջոցառում՝ այդ կերպ ԵԽ շրջանակներում ազդարարելով 2018-2019թթ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությունն ու 2018թ. Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը։ Միջոցառմանը մասնակցում էին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի Դրագոնին, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՖՄԿ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ինչպես նաև Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի Դրագոնիի բացման ելույթներով, որից հետո Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Ֆլորանս Բենուա-Ռոհմերը հանդես եկավ «Ֆրանկոֆոնիան` ի սպաս մարդու իրավունքների» թեմայով դասախոսությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Պարույր Հովհաննիսյանը, մասնավորապես նշեց, որ Եվրոպայի խորհրդին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միավորում են միջազգային հարթակներում ֆրանսերենի խթանմանն ուղղված երկուստեք հանձնառությունը, ինչպես նաև երկու կառույցների փոխլրացնող նպատակները, որոնք միտված են երկխոսության միջոցով ամրապնդելու միջազգային համագործակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, լեզվամշակութային բազմազանության արժեքների շուրջ: Ուստի, պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից շուրջ 30-ը հանդիսանում են ՖՄԿ անդամ կամ դիտորդ պետություններ: ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց նաև Հայաստանի ակտիվ դերակատարությունն ինչպես ԵԽ-ում, այնպես էլ ՖՄԿ-ում:

Իր հերթին, Գաբրիելա Բատաինի Դրագոնին ներկայացրեց ԵԽ-ՖՄԿ միջև 2008թ. ստորագրված համատեղ հայտարարության հիման վրա իրականացվող համագործակցության ընթացքը: Գլխավոր քարտուղարի տեղակալը նշեց նաև, որ ԵԽ-ում Հայաստանի արդյունավետ համագործակցությունը վստահություն է ներշնչում նաև ՖՄԿ-ում Հայաստանի հանձնառությունների հաջող կենսագործման համար:

paruir strasburg 2«Ֆրանկոֆոնիան` ի սպաս մարդու իրավունքների» խորագրով դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ֆլորանս Բենուա-Ռոհմերը ներկայացրեց մարդու իրավունքների ոլորտում միջազգային տարբեր կառույցների հետ ՖՄԿ համագործակցության ծրագրերը, այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին:

Հանդիսավոր միջոցառման ավարտին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2. Կցանկանայի խոնարհվել ֆրանսերենի դեսպան Ազնավուրի առջև․ Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդ
3. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
4. Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում
5. Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան
6. Երեւանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը
7. Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը
8. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
9. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
10. Միկաել Ժանը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդում եւ հանդիպել Հայաստանի ղեկավարների հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: