ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում

08 մարտի, 2017 | 07:37

ՓԱՐԻԶ.- Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ 
Նախագահն ընդգծել է, որ այս հանդիպումը նախևառաջ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարիների ձեռքբերումները և ուղենշելու հետագա անելիքները` նկատի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսերենով կրթական ողջ ցիկլը՝ մանկապարտեզից մինչև համալսարան:

Կազմակերպության հետ համագործակցությունը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, նպաստեց ոչ միայն Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, այլև հարթակ հանդիսացավ կազմակերպության անդամ և դիտորդ երկրների հետ երկկողմ կապերի ամրապնդման և միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Այս առումով, ըստ Նախագահի, առանցքային դեր ունեցավ 2015 թվականին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի անցկացումը Հայաստանում:
Այդ համատեքստում նշվել է Ֆրանկոֆոնիայի քաղաքապետերի միջազգային ասոցացիայի հետ ծավալված փոխգործակցությունը, որի արդյունքում մայրաքաղաք Երևանի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, վերանորոգվել են երաժշտության և արվեստի դպրոցներ, գրադարաններ:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված աշխատանքներին: Նման հեղինակավոր գագաթնաժողովը մեր երկրում անցկացնելու որոշումը, Նախագահի խոսքով, ոչ միայն վկայում է կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի հանձնառության, այլև մեր երկրի հանդեպ բարձր վստահության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա շատ պարտավորեցնող է, և Հայաստանը հաստատակամ է ապահովելու այդ կարևոր իրադարձության հաջողությունը:

Հանրապետության Նախագահը կազմակերպության Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, նշելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ՀՀ արտգործնախարարը կազմակերպության հետ համատեղ արդեն իսկ զբաղված է նախապատրաստական միջոցառումների ծրագրի մշակմամբ: Նախագահն առաջարկել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել կայուն զարգացման, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, երիտասարդության հետ կապված հարցերի վրա: Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը և Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան հարուստ է իր բազմազանությամբ և այն ժառանգությամբ, որ կրում են իր անդամները, ինչպես նաև այն ուղերձով ու ապագայի տեսլականով, որ կազմակերպությունը կարողանում է փոխանցել Ֆրանկոֆոնիայի մյուս անդամներին: Նա վստահեցրել է, որ կազմակերպությունում ոգևորությամբ են սպասում հայաստանյան գագաթնաժողովին, որը, իր համոզմամբ, լավ հնարավորություն է հայ ժողովրդի համար ցույց տալու վերապրելու, արարելու իր կամքի մեծ ուժը և հաստատակամությունը:

serz frankofonia


Առնչվող նյութեր
1. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
2. Միկաել Ժանը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդում եւ հանդիպել Հայաստանի ղեկավարների հետ
3. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
4. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
5. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
6. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
7. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
8. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
9. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
10. «Thank you, հայրիկ» ֆիլմը ցուցադրվեց Հռոմում. Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներ Իտալիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: