ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով

04 հոկտեմբերի, 2018 | 16:04

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում հոկտեմբերի 4-ին բացվեց ֆրանսաբնակ հայ գեղանկարչուհի Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ անվանի նկարչուհին ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված իր կտավները:  Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 25-ը, երկուշաբթիից շաբաթ՝ 11:00-ից մինչ 17:00-ն:

«2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը:

Միջոցառումների մեկնարկը տրվեց ֆրանսիահայ  սիրված գեղանկարչուհիքանդակագործ, փորագրող Ասիլվայի (Սիլվա Մկրտչի Առաքելյան) ՞Ֆրանկաֆոնիան Հայաստանում՞ խորագրով ցուցահանդեսով։

Սիրված գեղանկարչուհի Ասիլվան ծնվել է 1937 թվականին Ստամբուլում: 1948 թվականին ավարտել է Ստամբուլի Հինդլյան, 1953 թվականին՝ Ֆրանսիայի Նոտր Դամ դը Սիոն դպրոցները, 1958 թվականին՝ Էյուբլիցեյ գեղարվեստի ակադեմիաները, Սորբոնի համալսարանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիր (1993)[1]։ Առաջին քրիստոնյա կինն է, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի։ Ասիլվան «ԱՐԻԱՆ-ԵՍՍՕՐ» ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, Փարիզի Մեծ պալատի Համեմատության սրահի խմբի ղեկավարը, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ, ոչ պետական կազմակերպության Միացյալ Ազգերի Գիտության և մշակույթի կազմակերպության պաշտոնական գործընկեր:

Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ  գեղանկարչության բնագավառում։Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը։ Իր աշխատանքներով նա տարբերվում է Ոսկյա Քանակի ասպարեզում: Նրա Ռեմբրանտի և Սորայի ստեղծագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունները գտնվում են Փարիզի Լուվրի թանգարանում:Գործերից պահվում են ԳերմանիայիՖրանսիայիՀայաստանի, Թուրքիայի տարբեր թանգարաններում և պատկերասրահներում։Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Ֆրանսիայում Գերմանիայում, Հայաստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Թուրքիայում, Իտալիայում, Բրյուսելում, Յոկոհամայում, ԱՄՆ-ում, Չինաստանում,Ճապոնիայում:

 Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսին բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն, ով իր խոսքում նշեց.«Շատ ուրախ եմ, որ հենց այս ցուցահանդեսով է մեկնարկում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումների ցանկը: Ասիլվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է (1993 թ.), առաջին քրիստոնյա կինն է, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի: Ցուցահանդեսում ընդգրկված այս աշխատանքների գունային պատկերներում, դրոշներում ու այլ խորհրդանշաններում արտացոլված են մեր բարեկամական կապերը տարբեր երկրների հետ և առաջին հերթին՝ Ֆրանսիայի հետ»:

Իսկ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ասեց.«Ոչ սովորական ցուցահանդես, ոչ սովորական շաբաթվա ընթացքում». «Ֆրանկոֆոնիան Հայաստանում»:

«Այս շաբաթ մենք կորցրինք մի մարդու, որը մարմնավորում էր հայ-ֆրանսիական ամուր բարեկամությունը, իսկ այս ցուցադրությունը գալիս է մեկ անգամ ևս ի ցույց դնելու բարեկամական այդ հարաբերությունները՝ հյուսված արդեն Պլաստիկ արվեստի ոլորտում: Այսօր մենք մեկ անգամ ևս ընդգծում ու կարևորում ենք այն ավանդը, որ բերել է Ասիլվան արվեստի այս ոլորտում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Ելույթ ունեցան նաև հայ-ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և այլք:

Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ սիրված գեղանկարչուհին՝ Ասիլվան ,ով իր խոսքում նշեց. «Սրտիս մեջ երկու երկիր կա՝ Հայաստան և Ֆրանսիա: Այս ցուցահանդեսով դրանք միացան, ինչի համար չափազանց երջանիկ եմ»,հույս հայտնելով, որ մոտ ապագայում հանդես կգա նորանոր արվեստի գործերով ու ցուցահանդեսներով:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 5-ին
2. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
3. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
4. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
5. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
6. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
7. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
8. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
9. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
10. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: