ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանիսիայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը. Նալբանդյանը ողջունել է, Չոբոյանի կարծիքով՝ նման օրենք արդեն կար

14 հոկտեմբերի, 2016 | 10:51

Senate debates pension lawՓԱՐԻԶ.Ինչպես ,,Արմենպրես,,ին հայտնել է  Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունները համակարգող  խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, այսօր Ֆրանսիայի Սենատն իր նիստում քննարկել եւ ընդունել է դեռեւս ամռանը Ազգային ժողովի կողմից ընդունված  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Կողմ է քվեարկել 156 պատգամավոր, դեմ՝ 146։

Նախկինում ասվում էր, Ֆրանսիայի  Ազգային ժողովը միաձայն կողմ էր քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործություններն, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու  համար:

Հիշեցնենք, որ դեռեւս ամռանը այս օրինագծի շուրջ տարբեր կարծիքներ հնչեցին, այդ թվում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի նախկին ատենապետուհի Հիլդա Չոբոյանը  ՕՐԵՐ ամսագրին  տված հարցազրույցում ասաց, որ այդ օրինագիծը  Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում։

Ավելին, Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայի Սենատի որոշումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. ,,Կրկին և կրկին կը հաստատեմ- Ֆրանսական ծերակոյտին քուէարկած օրէնքը Հայոց ցեղասպանութեան ուրացման չի վերաբերիր։ Միակ պարագան ուր Հայոց Ցեղասպանութեան ուրացումը պատիժի կ’ենթարկուի, այն կացութիւնն է ուր դատաւորը ուրացումը կը նկատէ որպէս ատելութեան արարք։ Օրէնքը բացայայտօրէն կը պահանջէ որ փաստուի թէ ուրացումը ատելութիւն կը սերմանէ։ Բայց, այդ պարագային համար արդէն Ֆրանսական օրէնք մը գոյութիւն ունէր, և այս աղմուկ աղաղակին պէտք չկար,,։

 

Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Էդ.Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ.

,,Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»։

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը՝ CCAF-ն ըստ Նոր Յառաջի  այս առթիւ հրապարակած հաղորդագրութեամբ կ՚ողջունէ Ֆրանսայի Խորհրդարանին կողմէ նշեալ օրինագիծին ընդունուիլը, որ կը նախատեսէ ոչ միայն միջազգային ատեաններու կողմէ դատապարտուած ցեղասպանութիւններու ժխտումին պատժումը, այլ նաեւ՝ աւելի հիներուն, ինչպէս՝ Հայկականին:
Կ՚ըսուի, թէ հինգ տարուան մէջ երկրորդ անգամ ըլլալով Ցեղասպանութեան ժխտումին դէմ նման որոշում կայացնելով՝ Ֆրանսայի Խորհրդարանը բացէ ի բաց կը դատապարտէ Հայոց բնաջնջման նկատմամբ՝ Թուրքիոյ իշխանութիւններուն մեղսակից կեցուածքը, որ ցայսօր կը շարունակուի ուրացումով եւ ոճիրի պաշտպանութեամբ:
Ըստ CCAF-ի, Ֆրանսայի Խորհրդարանը այսպէսով նաեւ կ՚արձակէ ազգային եւ միջազգային մակարդակով հզօր պատգամ մը, ցոյց տալով, թէ ներհակ են մարդկութեան դէմ ոճիրներու զոհերու յիշատակի ոտնահարումը եւ միասնաբար ապրելու սկզբունքը:
«Այս դիրքորոշումը կ՚ամրապնդէ Հանրապետութեան հիմնական սկզբունքները, որոնք կը յենին մարդկային արժանապատւութեան յարգանքին։ Ան կը ստանայ խոր-
հըրդանշական վճռական արժէք ներկայ խառնափնթոր ժամանակներուն, երբ՝ Հայոց Ցեղասպանութենէն ետք իրենց արժանի պատիժներուն չարժանացած խաւարամիտ եւ ամբողջատիրական գաղափարախօսութիւնները այսօր եւս կը շարունակեն մահ սփռել ո՛չ միայն այն հողերուն վրայ, ուր այդ դէպքերը պատահեցան հարիւր տարի առաջ, այլ նաեւ մինչեւ Եւրոպա եւ մինչեւ Ֆրանսա» տողերով կ՚եզրափակուի CCAF-ի հաղորդագրութիւնը:

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
3. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
4. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
5. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
6. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
7. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
8. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
9. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
10. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: