ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆուտբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Բուլղարիայի թիմին 2:1 հաշվով

11 հոկտեմբերի, 2013 | 20:43

footbal 1ԵՐԵՎԱՆ -Այսօր Երեւանի հանրապետական մարզադաշտում անցկացված ֆուտբոլային մրցախաղում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Բուլղարիայի թիմին` 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպմանը: Լարված մրցապայքարում անցավ խաղի թե՛ առաջին, եւ թե՛ երկորդ խաղակեսերը: Հայկական կողմից գեղեցիկ գոլերի հեղինակներ դարձան Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը, µուլղարական կողմից` Իվելին Պոպովը:

Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ ծանր հաղթանակ էր, բայց հուսով է, որ վերջապես բուլղարները խաղալու կուլտուրա կսովորեն հայերից եւ իրենց մարդու պես կպահեն խաղադաշտում: Իսկ footbal 3footbal arm bulg 2013Յուրա Մովսիսյանն ասել է, որ վերեւում Աստված կա եւ բուլղարացիներն ստացան իրենց արժանի պատիժը:

Հայաստանի հավաքականի խաղին հետեւում էին նաեւ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող միլիոնավոր երկրպագուներ:  Չեխիայում Հայաստանի դեսպանությունում դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ կազմակերպվել էր խաղի կոլեկտիվ դիտումը, որին ներկա էին ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլեւ Հայաստանից եկած երկրպագուներ: Բուռն խաղադիտման ավարտին ներկաները բարձր տրամադրությամբ նշեցին մեր թիմի այդքան սպասված հաղթանակը:

Orer.eu

Photos- Orer.eu , sport.am


Առնչվող նյութեր
1. Արա Թադեւոսյան. Վարդան Մինասյանի ֆենոմենը
2. Հայաստան-Իտալիան ավարտվեց 2։2 հաշվով
3. Մեծ սկանդալ չեխական ֆուտբոլում
4. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 12 տեղով ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում
5. Հայաստանի հավաքականը Երեւանում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց. Հայաստան-Դանիա՝ 0:1
6. Հայաստանի հավաքականից ակնկալում են հաղթանակ
7. Չեխական մամուլ- ԴՆԵՍ օրաթերթը Հենրիխ Մխիթարյանին համարում է Հայաստանի ֆուտբոլի թագավորն ու հպարտությունը
8. Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Չեխիա
9. Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայից
10. Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա կմեկնի սեպտեմբերի 5-ին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: