ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆինլանդիայում անցկացվել է հայկական մշակութային շաբաթ

02 նոյեմբերի, 2017 | 09:36

Հոկտեմբերի 28-ին Հելսինկիում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված հայ-ֆիննական բարեկամությանը։ Միջոցառման շրջանակում նշվեց երկու հոբելյանական տարեդարձ` Ֆինլանդիայի անկախության 100–րդ և հայ–ֆիննական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–րդ ամյակը։

Ինչպես  «Հայերն այսօր»-ին հայտնում է «Ֆինլանդիա-Հայաստան միության» փոխնախագահ Մարինե Դանոյանը, միջոցառման ծրագիրը ներառում էր ինչպես հայկական, այնպես էլ ֆիննական տարրեր և համախմբել էր ոչ միայն Ֆինլանդիայի, այլ նաև հարևան Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Տալլինի հայկական դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանի գլխավորությամբ։ Միջոցառմանը յուրահատուկ շունչ հաղորդեցին Էստոնիայի «Տայք» պարախումբը և մանկական «Երազանք» երգչախումբը՝ ներկայացնելով հայկական երգ ու պարով հագեցած մի շքեղ ծրագիր։

Պարուսույց Գոհար Հովակիմյանն անգամ մի փոքրիկ պարային դասընթաց կազմակերպեց բոլոր ներկաների համար՝ բոլորին դարձնելով միջոցառման ակտիվ մասնակից։

Հուզիչ էր նաև Հելսնիկիի հայոց լեզվի խմբակի աշակերտների ներկայացրած հայրենասիրական բանաստեղծությունները։ Միջոցառմանը ներկա էին նաև ֆին թատերական գործիչներ։ Մանկապատանեկան «ILMIO» թատրոնի դերասանները երեխաների հետ տեղում թատերական խաղ-ներկայացում բեմադրեցին, որի հիմքում նույնպես ընկած էր հայ-ֆիննական բարեկամության թեման։ Իսկ  ֆիննական «Q-teatteri» թատրոնի վարչության խորհրդի նախագահ Յուկկա-Հյուդի Հյուտտին առաջին անգամ ներկայացրեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունները` ֆիններեն թարգմանությամբ։

Պաշտոնական ծրագրից հետո հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու հայկական և ֆիննական ուտեստներ՝ հարիսա, ղափամա և քաղցրավենիքներ:

Նշենք նաև, որ միջոցառմանը ներկա էին Ֆինլանդիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանի տեղակալ Արշակ Մանուկյանը, ինչպես նաև ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ իր դերասանական խմբով` դերասան Ալեքսանդր Խաչատրյանի գլխավորությամբ։ Նրանք Ֆինլանդիայում էին գտնվում հատուկ առիթով. օրեր առաջ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչ» ֆիլմը հաղթող էր ճանաչվել Սկանդինավյան ֆիլմերի փառատոնում` մրցանակի արժանանալով 2 անվանակարգում` լավագույն գեղարվեստական ֆիլմ և լավագույն դերասան, որը մարմնավորել էր դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։

Հատկանշական է, որ Հելսինկիում նախորդ շաբաթը հագեցած էր հայկական տարրեր պարունակող մշակութային իրադարձություններով. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Սկանդինավյան ֆիլմերի փառատոնի մրցանակաբաշխությունը, որտեղ, ինչպես նշեցինք,  մեր հայրենակիցները մրցանակի արժանացան, իսկ հոկտեմբերի 27-ին Հելսինկիի «Երաժշտության տան»-ը տեղի ունեցավ տաղանդաշատ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։

Հոկտեմբերի 28-ի «Ֆինլանդիա-Հայաստան միության» կողմից կազմակերպված  հայ-ֆիննական բարեկամությանը նվիրված տոնակատարությունն էլ գեղեցիկ կերպով ամփոփեց ինչ-որ առումով հայկական մշակութային շաբաթը Հելսինկիում։

 

orer.eu

Լուսանկարները՝ Mashtots Tartu – Tallinn


Առնչվող նյութեր
1. Ֆինլանդիայի հայերը աջակցում են համաժողովրդական շարժմանը
2. Ֆինլանդաբնակ 10-ամյա Էմանուել Քեշիշյանի նկարների ցուցահանդեսը Երեւանում
3. ՖԻՆԼԱՆԴԻԱ. Մրցանակներ հայ շնորհալի երեխաներին
4. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
5. Ֆինլանդիա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ
6. Ֆինլանդիա. Վեհափառը հանդիպել է հայ համայնքի հետ
7. Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը Մայր Աթոռում
8. Ֆինլանդիա. Հելսինկիում նշվել է Հայաստանի անկախության տոնը
9. Նալբանդյանը Ֆինլանդիայից կժամանի Պրահա
10. Ֆինլանդիա. Թիմո Սոինին ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: