Նոյեմբերի 9-ին Երևանի Քաղաքապետարանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրականագետ,թարգմանիչ, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ, համանուն թանգարանի տնօրեն, Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ֆելիքս Բախչինյանի «Հույսի և հավատի ասպետը», «Նահապետը» և «Ֆադեյ Տաճատի Սարգսյան» գրքերի շնորհանդեսը։
Հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, գրականագետներ՝մասնակցելու սիրված գրականագետ ու մտավորական Ֆելիքս Բախչինյանի հեղինակած «Հույսի և հավատի ասպետը (ներկայացված են Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կյանքն ու գործունեությունը)», «Նահապետը (ներկայացված են Հայաստանի Հանրապետության պետական ու քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի կյանքն ու գործունեությունը)» և «Ֆադեյ Տաճատի Սարգսյան» (ներկայացված են Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը) գրքերի շնորհանդեսին։
Միջոցառումից առաջ, հանդիսատեսն ականատեսն եղավ գրադարանում ցուցադրվող երեք երախտավորներին նվիրված ֆիլմերին՝ պատմական էքսկուրս կատարելով դեպի հեռավոր խորհրդային տարիները եւ վերհիշելով սիրված գործիչների կյանքն ու գործունեությունը։
Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Գրողների Միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Միլիտոնյանն, ով խոսեց Ֆելիքս Բախչինյանի գործունեության մասին։
Այնուհետև ելույթներով հանդես եկան հեռուստալրագրող,բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանն, ով իբրեւ ժամանակակից ներկայացրեց սիրված մտավորականներին՝ Անդրանիկ Մարգարյանին, Ֆադեյ Սարգսյանին ու Վլադիմիր Մովսիսյանին, իսկ հանդիսատեսը մի ակնթարթում պատմական էքսկուրս կատարեց այդ պատմական ժամանակները։
Ելույթներով հանդես եկան նաև բանաստեղծներ երգիծաբան մանկագիրներ, դրամատուրգ,արձակագիրներ Սուրեն Մուրադյանը և Լիպարիտ Սարգսյանը,բանախոսությամբ հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական գրող Անդրանիկ Հակոբյանը,արձակագիր,հրապարակախոս Դավիթ Սարգսյանը,տնտեսագետ Սիմոն Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Գրետա Թունյանը, ընթերցողներ Վանուշ Շերմազանյանը,Վազգեն Խաչիկյանը։ Հանդիսությունը վարում և իր գեղեցիկ ասմունքներն էր հանդիսատեսին նվիրում դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Միջոցառման վերջում շնորհակալական ու ամփոփիչ ելույթով հանդես եկավ Ֆելիքս Բախչինյանը՝հույս հայտնելով, որ նմանատիպ աշխատանքները կլինեն շարունակելի՝ հայազգին ու երիտասարդ սերնդին մնացած մտավորականների կյանքին ու գործունեությանը առավել մոտիկից ծանոթացնելու համար։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի