ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆեդերիկա Մոգերինին նշանակվել է Եվրամիության գերագույն հանձնակատար, Դոնալդ Տուսկը՝ Եվրոպական խորհրդի նախագահ

10 սեպտեմբերի, 2014 | 08:50

federika-mogerini-1Օգոստոսի 30-ին Բրյուսելում կայացած Եվրամիության ղեկավարների հանդիպմանը Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին նշանակվել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար: Այդ պաշտոնում նա կփոխարինի Քեթրին Էշթոնին, ով ավարտում է իր պաշտոնավարումը 2014թ հոկտեմբերի 31-ին, գործող Եվրահանձնաժողովի նախկին կազմի հետ միասին:

Նրա դերը կլինի համակարգել եւ զարգացնել ԵՄ արտաքին եւ անվտանգության միացյալ քաղաքականությունը եւ նախագահել ԵՄ արտաքին գործերի նախարարների ամենամսյա հանդիպումները: Նա նաեւ կլինի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, եւ կապահովի ԵՄ արտաքին քաղաքականության հետևողականությունը: Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը աջակցում է գերագույն հանձնակատարի աշխատանքներին:

Նշանակմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում, Նախարար Մոգերինին խոսել է միջազգային իրադրության ներկայիս լուրջ մարտահրավերների մասին. «Մարտահրավերները հսկայական են … մենք ունենք ճգնաժամներ ամբողջ Եվրոպայում – եվրոպական տարածքում, Ուկրաինայում, մինչև Իրաք, Սիրիա և Լիբիա»:

Ներկայիս ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը շնորհավորել է Մոգերինիին: Իր տարածած հայտարարության մեջ Էշթոնն ասել է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Ֆեդերիկա Մոգերինիին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար/ ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ նրան հաջողություն Եվրոպական արտաքին գործերի ծառայության ղեկավարի պաշտոնում, ԵՄ արտաքին քաղաքականությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում առաջնորդելու գործում»:

TuskՏիկին Մոգերինիի նշանակմանը զուգահեռ տեղի են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի ընտրությունները, որոնցում հաղթած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կփոխարինի Հերման վան Ռամպոյին:

Գերագույն հանձնակատարը, Հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամները, որպես միասնական մարմին, պետք է համաձայնության քվե ստանան Եվրախորհրդարանի կողմից: Այդ համաձայնության հիման վրա, Հանձնաժողովը վերջնականապես կնշանակվի Եվրոպական խորհրդի կողմից:

ԵՄ ղեկավարները Քեթրին Էշթոնին նշանակել էին գերագույն ներկայացուցչի պաշտոնում 2009-ի նոյեմբերին: Նա կլքի իր պաշտոնը 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, երբ ավարտվում է նաեւ ներկայիս Հանձնաժողովի պաշտոնավարման ժամկետը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):


Առնչվող նյութեր
1. Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին. Ֆեդերիկա Մոգերինի
2. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
3. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
4. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
5. Եվրոպական Միությունը ողջունել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը
6. Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը քննարկվել է Ստրասբուրգում
7. Հավակնոտ համաձայնագիր, որ կստորագրվի նոյեմբերին. Լուկ Պիեռ Դեվինի բացառիկ հարցազրույցը
8. Եւրոպական միութիւնը 20 միլիոն եւրօ պիտի յատկացնէ Հայաստանի կրթական ոլորտին
9. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
10. ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: