ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆեդերիկա Մոգերինիի, Յոհաննես Հանի, Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի շնորհավորական ուղերձները

10 մայիսի, 2018 | 20:08

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության վերաբերյալ

Հայաստանի խորհրդարանը Սահմանադրության համաձայն ընտրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ:

Եվրամիությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման շուրջ՝ հանուն ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ստեղծելու բարգավաճ և ճկուն երկիր:

Հանուն այս նպատակների իրագործման՝ շարունակում է առանցքային մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր քաղաքական կողմերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև:

……………………………..

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի համատեղ շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Ձե՛րդ Գերազանցություն,

Ցանկանում ենք շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք այս կարևոր մանդատի իրականացման գործում: Մենք ողջունում ենք, որ այս օրերի ընթացքում բոլոր կողմերը խուսափեցին առճակատումից և ցուցաբերեցին զսպվածություն և պատասխանատվություն:

Մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ Ձեր նոր պաշտոնում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման նպատակով, մասնավորապես՝ Հայաստանի խորհրդարանի միաձայն հավանությանն արժանացած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով, այդ թվում՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ստեղծել բարգավաճ և դիմակայուն տնտեսական ու սոցիալական համակարգ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Հավատացած ենք, որ այս կարևոր նպատակների իրագործման համար շարունակում է առանցքային մնալ Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարների միջև համապարփակ երկխոսությունը:

Վերջում, մենք ակնկալում ենք Ձեր դրական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության, կայունության, ժողովրդավարության ու բարեկեցության առաջմղման գործում:


Առնչվող նյութեր
1. Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3. «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
4. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
6. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում
7. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
8. Նիկոլ Փաշինյան-ՌԱԿ կենտրոնական վարչություն հանդիպում
9. Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
10. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: