ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆեբիոֆեստի Կրիստիան գլխավոր մրցանակն այս տարի կտրվի Կատրին Դենյովին

06 մարտի, 2018 | 13:56

Մարտի 15-ին Պրահայի Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում հանդիսավոր պայմաններում կբացվի Ֆեբիոֆեստ 25-րդ միջազգային կինոփառատոնը։ Անցած մեկ քառորդդարյա պատմության ընթացքում Ֆեբիոֆեստում ցուցադրվել են աշխարհի 186 երկրների  440 ֆիլմեր, հանրահայտ 41 գործիչներ ստացել են փառատոնի Կրիստիան մրցանակը։  Այս տարի այդ պատվին կարժանանա ֆրանսիական կինոյի լեգենդ Կատրին Դենյովը։ Այս մասին հայտարարեց կինոփառատոնի տնօրեն Քամիլ Սպաչիլը։

Mandatory Credit: Photo by Carolyn Contino / BEImages (1282731p)
Catherine Deneuve
The 40th Chaplin Awards Gala Honoring Barbra Streisand, New York, America – 22 Apr 2013

Պրահայում եւ Չեխիայի եւս 16 այլ քաղաքներում մարտի 15-23, եւ ապա շրջաններում մարտի 26-ից մինչեւ ապրիլի 21-ը կցուցադրվեն 170 գեղարվեստական ֆիլմեր։ Ինչպես նշեց կինոփառատոնի հիմնադիր եւ նախագահ Ֆերո Ֆենիչը, 25 տարիների ընթացքում փառատոնն ընդլայնել է իր լսարանը, եւ ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ են դիտում ցուցադրվող ֆիլմերը։ Իսկ ժյուրին, որ ընտրվում է հասարակության տարբեր խավերից, այս տարի իր կազմում կունենա 86 տարեկան եւ ամենափոքրը՝ 15 տարեկան 33 անդամների։

Փառատոնը կբացվի բրիտանացի հայտնի բեմադրիչ Սալլի Փոթերի ,,Երեկույթ,, հայտնի ֆիլմով։ Փառատոնը կփակվի 1973 թվականին նկարահանված ամերիկյան հայտնի ,,Սեռերի պայքարը,, ֆիլմով, որը նվիրված հայտնի թենիսիստներ Բիլ Ջին Քինգի եւ Բոբի Ռիգսի անձնական պատմությանը։

Ինչպես նախորդ տարիներին  ,,Նոր Եվրոպա,, մրցութային ծրագրում կցուցադրվեն եվրոպական կինոյի վերջին տարվա լավագույն ֆիլմերը։ Ինչպես հայտնեց ծրագրերի տնօրեն Միխայիլ Հոգենաուերը, այդ ծրագրում չեխական ֆիլմ չի ընդգրկվել, քանի որ ներկայացված ֆիլմերը բարձր որակ չեն ունեցել։

Ինչպես միշտ, փառատոնում մեծ տեղ կտրվի նաեւ ամերիկյան, բալկանյան, ասիական նոր ֆիլմերին, ինչպես նաեւ տարբեր փառատոններում գլխավոր մրցանակների արժանացած ֆիլմերին։

Կրիստալ մրցանակի կարժանան նաեւ ֆրանսիացի հայտնի բեմադրիչներ  Արնոդ Դեսպլեչինը, Լեոս Կարաքսը, չեխ դերասանուհի Դանիելա Կոլարովան։

Իսկ Չեխական ազգային դրամատան հատած ոսկե մեդալն այս անգամ հանձնվեց չեխական կինոյի լեգենդ, դերասան Յիրժի Կոդետին։ Այն ստացան դերասանի կինն ու դուստրը։

Կինոփառատոնին զուգահեռ կիրկին կանցակցվեն տարբեր համերգներ, այդ թվում ՝ նվիրված չեխ հայտնի կոմպոզիտոր Կարել Սվոբոդայի 80 ամյակին։

Չի բացառվում, որ մարտի 16-ին կինոփառատոնի շրջանակներում  մրցանակ տրվի նաեւ այդ օրը համերգային ելույթով Պրահայում հանդես եկող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։

 

Հակոբ Ասատրյան

Պրահա


Առնչվող նյութեր
1. Խավիեր Լեգրանի ,, Խնամակալություն,, ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին
2. Կատրին Դենյովը ժամանեց Պրահա՝ ստանալու Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակը՝ ,,Քրիստիան,,ը
3. Ֆրանսահայ դերասանուհի Հերմինե Ղարագյոզյանը Ֆեբիոֆեստում. չեխական երկու ֆիլմի պրեմիերա
4. Ազնավուրը ստացավ չեխական Ֆեբիոֆեստի ,,Քրիստիան,, մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար
5. Ֆեբիոֆեստ կինոփառատոնը կբացվի Ագնեշկա Հոլանդի ՙՙՀետք՚՚ ֆիլմով
6. Փիթր Մորգան. Ավելի լավ է լինել լավ հայր, քան լավ գրող
7. Դանիել Բրույլ. «Ցտեսություն, Լենին»ը ինձ մեծ ճանաչում բերեց
8. Կարմեն Մաուրա. Ալմոդովարն ինձանից է սովորել, ես՝ իրենից
9. Իսլանդացի Ռունար Ռունարսոնի «Ճնճղուկները» ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին
10. Մարկո Բելոկիո. Այժմ քաղաքականությամբ զբաղվում են գողերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: