ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆեբիոֆեստը ներկայացնում է համաշխարհային կինոյի հանրահայտ դեմքերին

,,Ոսկե ծիրան,,ի գլխավոր մրցանակակիր սերբ Սրդան Գոլուբովիչը Ֆեբիոֆեստում
27 մարտի, 2014 | 12:29

DSCF4509ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ- ՊՐԱՀԱ-Մարտի 20-28-ը Չեխիայի մայրաքաղաքում անցկացվում է ,,Ֆեբիոֆեստ,, կինոփառատոնը, որտեղ 21-րդ անգամ եվրոպական, ասիական, ու ամերիկյան կինոյի հանրահայտ դեմքերը ներկայացնում են իրենց ֆիլմերը, հանդիպումներ ունենում հանդիսատեսի ու երիտասարդ կինոգործիչների հետ։ Ինչպես փառատոնի բացմանն ասաց ,,Ֆեբիոֆեստի,, հիմնադիր եւ պատվավոր նախագահ Ֆերո Ֆենիչը, այս տարի դեռ փառատոնի բացումից առաջ, երեք օրերի ընթացքում վաճառվել է 30 հազար տոմսակ, ինչն աննախադեպ է ոչ միայն իրենց, այլեւ Չեխիայի մյուս փառատոների համեմատ։ Իսկ փառատոնի ավարտի նախավերջին օրն արդեն վաճառվել էր 100 հազարից ավելի տոմսակ։ Այս փառատոնին մասնակցում են արտասահմանյան 48 կինոգործիչներ, դերասաններ, ռեժիսորներ ու պրոդյուսերներ։ Փառատոնի պատվավոր մրցանակըˋ Քրիստանը , որը տրվում է համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար, այս անգամ շնորհվեց երեք կինոգործչի. լեհական կինոյի լեգենդ, ռեժիսոր Անջեյ febiofest haik utijianՎայդային, Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիետեր Կոզլիկին, եւ Կոտեդուվարցի հայտնի սեւամորթ դերասան Իսակ դե Բանկոլեին։ Անջեյ Վայդան հիվանդության պատճառով չէր կարողացել գալ, բայց նրա փոխարեն փառատոնին մասնակցում էր եւ մրցանակը ստացավ ռեժիսորի վերջին ֆիլմի ˋ ,,Վալեսա. Հույսի մարդ,, (Walesa. Man of Hope (Wałęsa. Człowiek z nadziei, 2012) գլխավոր դերակատար, լեհական կինոյի աստղ Ռոբերտ Վիցկեվիչը։ Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, թե ինչպես է նկարահանվել Վայդայի ֆիլմում, որ Վալեսայի հետ նախապես չեն հանդիպել եւ չեն զրուցել, բայց ֆիլմի նկարահանումից հետո երեք տարբեր կինոփառատոներում հանդիպել են։ Վալեսան նախ ֆիլմը չի հավանել, բայց աստիճանաբար ամեն անգամ տեսնելիս ասել է, որ ավելի է հավանում։ Ստեղծագործական կազմը Վալեսայի հետ չի febiofest 1հանդիպել միտումնավոր, որպեսզի նա իր սուբյեկտիվ մոտեցումով չազդի ֆիլմի ստեղծման վրա։ Բարձրարժեք այս ֆիլմի գաղափարը նախկին սոցիալիստական ճամբարում Լեհաստանից սկսված թավշյա հեղափոխությունների առաջացման պատմությունը ներկայացնելն էˋ մեկ անհատի ճակատագրով։ Ռոբերտ Վիցկեւչի հրաշալի խաղը լիովին ցույց է տալիս Վալեսա մարդու եւ քաղաքական գործչի կայացման ճանապարհը։

Հաջորդ Քրիստիանի արժանացած կինոգործիչըˋ Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիետեր Կոզլիկը(Dieter Kosslick) իր ղեկավարության 13 տարիների ընթացքում Բեռլինի կինոփառատոնը հասցրել է մի այնպիսի մակարդակի, որ բյուջեն այժմ 22 միլիոն եվրո է, իսկ կինոթատրոններ հաճախումների թիվը հասել է 350 հազարի։ Նրա կարծիքով Բեռլինի կինոփառատոնը հաճախումների թվով ամենամեծն է աշխարհում։ Ըստ Կոզլիկի փառատոնը նաեւ նպաստել է Բեռլին տուրիստների հոսքին, որի արդյունքում 1 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե է մտնում 150 միլիոն եվրո։ Իբրեւ 64 ամյա կինոփառատոնի տնօրեն, Կոզլիկը հետաքրքիր նորություն է համարում Բեռլինի կինոփառատոնում խոհարարական ֆիլմերի մրցույթի անցկացումը, որի ընթացքում ոչ միայն ֆիլմեր են ցուցադրվում, այլեւ կինոգործիչները համտեսում ու քննարկում են խոհարարների պատրաստած ուտելիքը։ 2000 տոմսակ է վաճառվում այդ նպատակով եւ բոլոր տոմսերը 2 րոպեի ընթացքում սպառվում են։ Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆեբիոֆեստի հետ այս մրցույթը տեղափոխել նաեւ Պրահա։

Դերասան Իսակ դե Բանկոլեն իր մրցանակը կստանա այսօրˋ ,,Ջորջի մայրը,, ֆիլմի ցուցադրումից հետո։

febiofest Mra HaviarovaԻսկ կինոփառատոնի գլխավոր մրցանակը կորոշի հանդիսականներից կազմված 33 հոգանոց ժյուրին, որի նախագահը հայտնի չեխ նկարիչ-դիզայներ, Միլոշ Ֆորմանի ֆիլմերի նկարիչ, Օսկարի, Բեզարի եւ Չեխական առյուծի արժանացած զգեստների նկարիչ 82 ամյա Թեոդոր Պիշտեկը։ Թեեւ կինոփառատոնի տարբեր 18 ծրագրային բաժիններում ներկայացված են 60 երկրների 141 ֆիլմեր, սակայն ժյուրին ընտրությունը պետք է կատարի Նոր Եվրոպա ծրագրում ներկայացված 12 ֆիլմերից։ Արդարության համար պետք է նշենք , որ դրանց շարքում կան ինչպես շատ ուժեղ, այնպես էլ թույլ ֆիլմեր։ Սակայն հանդիսականները կարող են ծանոթանալ համաշխարհային կինոյի վերջին տարվա նորություններին, հատկապես լայն ներկայացված են բալկանյան, ամերիկյան, սկանդինավյան եւ ասիական ֆիլմերը։ Հետաքրքիր էին Ջիմ Ջարմուշի, Պոլանսկու, Ուոլթեր Սելսի,Ալեքսանդր Փեյնի, Սփայկ Ջոնսի, Ֆյոդոր Բոնդարչուկի, Կիմ Կի Դուկի եւ այլ հանրահայտ ռեժիսորների ֆիլմեր։ Հայկական ֆիլմ այս տարվա ծրագրում չկա, փոխարենը կան թուրք-գերմանական ֆիլմ քրդական պատմությամբ, եւ մեկ վրացական ֆիլմ, որի ռեժիսորն է Զազա Ռուսաձեն։

Կինոփառատոնը հարուստ էր նաեւ տարբեր կինոգործիչներին նվիրված ֆիլմերի հետահայաց ցուցադրություններով։ Դրանց թվում են սերբ կինոռեժիսոր Սրդան Գոլուբովիչը, իտալացի կինոռեժիսոր Ջիանի Ամելիոյին, նիգերական արմատներով պուերտոռիկացի դերասան Իսակ դե Բանոլեին, ֆին հանրահայտ դերասնուհի Քաթի Օութինեին, ֆրանսիացի կինոռեժիսոր Սիլվան Խոմետին, Իտալիայում ապրող եւ ստեղծագործող սլովակ դերասանուհի Բարբորա Բոբուլովան։

febiofest srdan golubovich Ի դեպ, Սրդան Գոլուբովիչի ,,Շրջաններ,, ֆիլմը, որ ցուցադրվեց Ֆեբիոֆեստում, անցյալ տարի արժանացել է Երեւանի ,,Ոսկե Ծիրան,, միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Մեզ հետ զրույցում սերբ կինոռեժիսորը նշեց, որ ցավոք չի կարողացել մեկնել Երեւանˋ ստանալու մրցանակը, բայց այս տարի պետք է անպայման մասնակցի ,,Ոսկե ծիրանին,, իբրեւ ժյուրիի անդամ։ ,, Ես շատ ուրախացա, երբ տեղեկացա իմ ֆիլմին մրցանակ շնորհելու մասին, եւ այն շատ կարեւոր է, եթե հաշվի առնեմ, թե նախկինում ովքեր են աժանացել այդ մրցանակին,,։ Նրա հետ զրույցը կներկայացնենք առանձին։ Պրահայում ցուցադրվեցի Գոլուբովիչի եւս երկու հայտնի ֆիլմերˋ ,,Աբսոլյուտ հարյուրը, , եւ ,,Թակարդ,,ը։

Այս տարի ,,Ֆեբիոֆեստում,, անցկացվում է նոր մրցույթˋ բջջային հեռախոսներով կամ տաբլետներով նկարահանված ֆիլմերի, որին մասնակցել է 50 ֆիլմ։ Դրանցից 6-ն անցել է եզրափակիչ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց փառատոնի նոր գործադիր տնօրեն Քամիլ Սպաչիլը։ Վաղը հայտնի կդառնա նաեւ հաղթող ֆիլմի հեղինակի անունը։ Կինոփառատոնի կազմակերպիչները մտադրություն ունեն այդպիսով ներառել նաեւ ժամանակակաից երիտասարդության նախասիրությունները։

febiofest 2Կինոփառատոնի ընթացքում Պրահայի Սինեսթար կենտրոնի սրահներում ցուցադրվում են չեխ նկարիչ եւ քանդակագործ Միխալ Տրապկայի աշխատանքները։ Իսկ փառատոնի բացման օրը Լեհաստանի կառավարության կողմից պետական Բենե Մերիտո մեդալին  արժանացան կինոփառատոնի ղեկավարներ Հանա Ցիելովան եւ Շտեֆան Ուհրիկը, ինչպես նաեւ դրամատուրգ Միրա Հավիարովան, ովքեր մեծ ներդրում ունեն վերջին տարիներին ,,Ֆեբիոֆեստ,,ում լեհական կինոն ներկայացնելու գործում։ Փառատոնի բացման հանդիսությանը հանդես եկավ նաեւ Պրահայի Բարձրագույն Տնտեսական դպրոցի  նվագախումբըˋ մեր հայրենակից,  դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։

Մարտի 21-27-ը ,,Ֆեբիոֆեստն անցկացվում է նաեւ Սլովակիայում, իսկ մարտի 31-ից մինչեւ ապրիլի 17-ը չեխական 13 քաղաքներում։

Հակոբ Ասատրյան

Պրահա


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
4. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
5. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
6. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
7. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
8. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
9. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
10. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: