ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օրյոլ քաղաքում մարշալ Բաղրամյանի արձանն է բացվել

29 մայիսի, 2016 | 06:16

baghramian 1ՌԴ Օրյոլ քաղաքի Տանկիստների հրապարակում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը: Այս մասին գրում է newsorel.ru կայքը: Բրոնզե արձանը երեք մետր բարձրություն ունի:

Միջոցառմանը հարյուրավոր մարդիկ են մասնակցել: Քանդակագործ Ալեքսանդր Ռիվկինը հուշարձանի վրա 4 ամիս է աշխատել, մինչև այդ ուսումնասիրել է արխիվային փաստաթղթեր ու լուսանկարներ: Ճարտարապետն է Վահագն Վերմիշյանը: Հուշարձանը տեղադրվել է բարերար Եղիա Ասատրյանի միջոցներով: Նախնական գնահատականով, արձանն արժեցել է 10 միլիոն ռուբլի:
Պաշտոնատար անձինք ողջույնի խոսքերում նշել են, որ այս իրադարձությունը կարևոր է իրենց քաղաքի համար, որ իրենց քաղաքացիները չպետք է մոռանան իրենց հերոսներին:

Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին Հովհաննես  Բաղրամյանը (1897 – 1982 թթ.)  նշանակվել է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացել է խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվել է մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչել Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցել հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Նա առաջ է  քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է  Օրյոլի  «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է  1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցել 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքել հասել են Բալթիկ ծով և շրջապատել 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։

Գարիկ Ավետիսյան

bagharamian 2 baghramian 3


Առնչվող նյութեր
1. Մշակույթի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները
2. Մարշալ Բաղրամյանի կիսանդրին բացել են բելառուսական Գորոդոկ քաղաքում
3. Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձը` Երևանում և Ռուսաստանի Դաշնությունում
4. Երևանում բացվեց Մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը
5. Երեւանում բացվել է Գարեգին Նժդեհի արձանը
6. Երեւանում բացվել է լրագրողի արձանը
7. Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: