ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Օրեր,, ամսագրի 15-ամյակը հանդիսավորությամբ նշվեց Չեխիայի մայրաքաղաքում

15 նոյեմբերի, 2014 | 09:08

IMG_0551Նոյեմբերի 14-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ,,Օրեր,, եվրոպական ամսագրի 15-ամյակը։ Հանդիսությունը բացեց ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, ով ներկայացրեց ամսագրի կայացման ճանապարհը՝ ընդգծելով, որ այն ոչ կուսակցական է, ոչ իշխանամետ ու ընդդիամադիր, այլ տարիների ընթացքում պահել է իր սկզբունքային անկախ դիրքորոշումը եւ վերջին տարիներին շարունակում է իր առաքելությունը նաեւ orer.eu կայքէջի միջոցով։ ,,Օրեր,, ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը անդրադարձավ ամսագրի իրակնացրած եւ գալիք ծրագրերին, Գալուստ Գյուլբենկյան IMG_0344հիմնարկության հետ իրականացվելիք նոր նախագծին, հատուկ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին, արտահաստիքային թղթակիցներին ու համահայկական կառույցներին, հատկապես ՀԲԸՄ-ին  եւ իհարկե, ամսագրի հոգաբարձուներ Արա Աբաջյանին, Գեւորգ Ավետիսյանին եւ Աղասի Զավարյանին՝ նրանց հանձնելով հոբելյանական հուշանվերներ։ Ամսագրի 15 ամյակի  առիթով  օրհնության խոսքով ու բարեմաղթանքներով հանդես եկավ  Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Hakob Asatryan Այնուհետեւ ողջույնի ջերմ խոսքերով եւ ամսագրի կատարած աշխատանքի բարձր գնահատականներով հանդես եկան Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան։ Հայաստանի դեսպանը ,,Օրեր,,ի գլխավոր խմբագրին հանձնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից տրված ,,Մայրենիի դեսպան,, մեդալը։ Հայաստանի մշակույթի նախարարը Հակոբ Ասատրյանին հանձնեց նախարարության պատվոգիրը եւ ,,Գրիգոր Նարեկացի,, հուշամեդալը՝ հայ մշակույթը արտերկրում տարածելու, հայապահպանության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի եւ IMG_0372,,Օրեր,, ամսագրի հիմնադրման 15-ամյակի առիթով։

Կարլի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հայկ ՈՒթիջյանը խոսեց ,,Օրեր,, ամսագրի հայապահպան նշանակության մասին՝ ,,Մուզիկա պոետիկա,, երգչախբի հետ կատարելով հայ հոգեւոր երգեր։  Խոսելով Հայկ Ութիջյանի կատարած երաժշտական եւ հայագիտական լայն աշխատանքի մասին, Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը նրան հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության ,,Կոմիտաս,, մեդալը։ Երեկոյի ողջ ընթացքում Կոմիտասի երգերի եւ Դվորժակի արիայի  կատարումներով հանդես եկավ Վարինե Մկրտչյանը, իսկ պատանի երգչուհի Դիանա Քալաշովան ներկայացրեց Ջոն Լենոնի երգերից մեկը։ Հանդիսությունը եզրափակեց  Արմեն Սարգսյան, Աննա Համբարձումյան, Ռոբերտ Ստրիհավկա, Դանա Սոմերովա լարային քառյակը՝ կատարելով Կոմիտասի երեք ստեղծագործություն։

Aghasi ZavaryanBarsegh PilavchyanHasmik PoghosyanTigran SeyranyanՎերջում հանդիսության մասնակիցների համար տրվեց փոքրիկ հյուրասիրություն։

Մանրամասները՝ ՕՐԵՐ ամսագրում։

IMG_0452Haik Utijyan

 

Orer.eu

Լուսանկարները ՝ Լուցիան Փափազյանի


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
3. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը
4. Լույս է տեսել ՕՐԵՐ-ի բացառիկ համարը՝ նվիրված Հովհաննես Այվազովսկուն, նաեւ Դանիայի եւ Նորվեգիայի հայկական համայնքներին
5. Շնորհակալություն, Միքայել
6. Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ
7. ՕՐԵՐ-ի նոր համարը՝ Պորտուգալահայությունը եւ Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամը
8. Հայկական Չեխիան՝ ՕՐԵՐ-ի մատուցմամբ. Երեկո Հայաստանի դեսպանությունում
9. Ավստրիահայությունը ջերմորեն ընդունեց համայնքի պատմությանն ու ներկային նվիրված ՕՐԵՐ-ի բացառիկ համարը. Շնորհանդես Վիեննայում
10. “ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕՐԵՐ ամսագրի Չեխիայի հայ համայնքին նվիրված համարի ներկայացում եւ Իրանահայ համայնքին նվիրված զեկուցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: