ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օրենքով գող՚ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխական ոստիկանությունը կարող է հայտարարել միջազգային հետախուզում

03 սեպտեմբերի, 2014 | 14:37

andranik_sogonjan-articleԻնչպես հաղորդում է չեխական ՚Մլադա ֆրոնտա Դնես՚ օրաթերթը, Պրահայի քաղաքային դատարանը կարող դիմել ոստիկանությանը, որպեսզի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի նկատմամբ հայտարարվի միջազգային հետախուզում։ Այս մասին հայտնել է Պրահայի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Մարկետա Պուցին։

Սողոյանը պատվիրել էր հայ գործարարի սպանությունը( նա հայ գործարարից պահանջել էր 500 հազար ամերիկյան դոլլար փոխանցել գողական ընդհանուր գանձարան), եւ չեխական դատարանների կողմից դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման։

Ըստ գործի քննության, հայ գործարարի փոխարեն շփոթմունքի արդյունքում սպանվել էր Սազկա ընկերության վարորդը։ Դատարանները Սողոյանին երկու անգամ ազատ են արձակել, սակայն բողոքարկումից հետո, կրկին նրա նկատմամբ մեղադրանքը հաստատվել է եւ 22 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այդ ընթացքում Սողոյանը լքել է Չեխիայի Հանրապետությունը։ Ըստ վերջին որոշման, նա այս տարվա սեպտեմբերի 1-ից արդեն պետք է բանտում լիներ։ Սակայն նրա փաստաբան Էդուարդ Բրունան հայտարարել էր,որ իր պաշտպանյալը չի ներկայանա, քանի որ այդ որոշումը կբողոքարկվի Սահմանադրական դատարանում։

Օրաթերթը նաեւ գրում է, որ այդ սպանությունները Սողոյանը իրականցրել է Մուհամեդ Ալիեւի եւ ուկրաինացի Տիմուր Տրետյակովի միջոցով։ Վերջինս էլ նախ մի այլ հայի վրա է կրակել, որը վիրավորվել է եւ ողջ է մնացել, ապա կրկին սխալվել է եւ կրակել ու սպանել է Սազկա ընկերության տնօրենի 25 ամյա վարորդին, ով եղել է այնպիսի Բենթլի մեքենայով, ինչպիսին ունի թիրախ հանդիսացող հայ գործարարը։

Հետաքրքիր է, թե ինչպես է թերթը մեկնաբանում ՚օրենքով գող ՚ տերմինը։ ՚Օրենքով գողը՚ համարվում է բոլոր ռուսալեզու գողական խմբավորումների կողմից ընդունելի համակարգողը, որը լուծում է վերջիններիս միջեւ ծագած վիճելի հարցերը։

Օրեր

Orer.eu

Photo-Andranik Sohgojan u soudu v roce 2010. | foto: ČTK


Առնչվող նյութեր
1. Չեխիայում պարզում են՝ ինչպես է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում՝ շրջանցելով էմբարգոն
2. «Զետոր» չեխական ընկերությունը ծրագրում է մտնել հայաստանյան շուկա
3. Յան Բարտոշեկ.«Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը»
4. ՚՚Օրենքով գող՚՚ Անդրանիկ Սողոյանը ազատ է արձակվել
5. Զապը հունվարի 29-ին ազատ կարձակվի. Դատարանը մերժել է կալանքը երկարացնել
6. Գյումրիի մասին ֆիլմը ՝ ,,20 անքուն տարիներ,,ը Չեխական 2-րդ ալիքով
7. Զապի՝ Անդրանիկ Սողոյանի կալանքի որոշումը փաստաբանը բողոքարկելու է
8. Զապը՝ Անդրանիկ Սողոյանը կդատվի՞ Երեւանում
9. Երեւանում ձերբակալվել է «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
10. Չեխական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: