ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օտոմանեան 121-ամեայ դասը…

Տեսակետ
14 օգոստոսի, 2017 | 06:18

1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր:

Ազատագրական պայքարի խաղաղ ու պաշտպանողական կեցւածքները փոխարինւեցին յարձակողական-աննախադէպ քայլերով, որոնց խիզախ ու շշմեցուցիչ մեկնարկային օրինակը հանդիսացաւ 1896 թւականի օգոստոսի 14-ին Ստամբուլի (Պոլիս) Օտոմանեան բանկի գրաւումը…

Խիզախութեան ու սխրագործութեան դասից բացի, Հայ ազատագրական պայքարը, յանձինս Բանկ Օտոմանի գրաւման, սերտեց ու միաժամանակ վերապրեց այն փորձառութիւնը, որն դեռեւս, քիչ թէ շատ սերտել էր Սան Ստեֆանոյի (1878)   ու Բեռլինի (1878) վեհաժողովներից ի վեր, որոնցով ճաշակել էր Եւրոպական «դիպլոմատ հրէշներից»…, որոնք ժպտադէմ ու փափուկ լեզւով մշտապէս փորձել են արդարացնել ինչպէս Համիդեան, այնպէս էլ եւ հետագային՝ երիտթուրքական կոտորածներն ու … Հայոց Մեծ Եղեռնը:

 

….Բանկ Օտոմանների ու Խանասորների փորձառութիւնները, սակայն, հետագային, թէկուզ ծանրակշիռ գներով, բայցեւ արդիւնաւորւեցին Հայկական կամաւորական ջոկատներով ու գունդերով, որոնք էլ ազատագրական երեսնամեայ պայքարը պսակեցին Սարդարապատեան փառաւոր յաղթանակներով, ընդհուպ՝ անկախ պետականութեան անկրկնելի նւաճմամբ…:

 

Յ. Գ.

Ի յուշ՝ պատմութիւնն լաւ չսերտած, կամ «սերտելով» հանդերձ՝ նենգափոխողներին.-

Հայկական կոտորածներն ու ջարդերը կազմակերպւել են ու պատահել են դեռ «բանկ օտոմաններից» ու «խանասորներից» շատ առաջ. այնպէս որ՝ պատճառ-հետեւանքային աճպարարութիւններով այլեւս հնարաւոր չէ պատմական իրողութիւնները ծուռ հայելիներում արտացոլելով՝ մոլորեցնել հանրութեանը…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

 


Առնչվող նյութեր
1. Ուժի մեջ է մտնում նոր խորհրդարանական համակարգը. Դերենիկ Մելիքյանի մտորումները
2. Հայացք Իրանից. Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական փոխյարաբերությունները վարչապետի այցի նախօրեին
3. Միասնականությունը շարունակելու է մնալ տեւական բաղձալի, եթե Հայաստան-Սփյուռքի միջեւ չգոյանա ու չկայանա փոխադարձ վստահություն.Դերենիկ Մելիքյան/Իրան/
4. ՍՈՉԻԻՑ՝ ՆԱԽԻՋԵՒԱՆ. ԻՍՐԱՅԷԼԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ…
5. «Համահայկական խորհուրդ»-ի մասին. տեսակետ Իրանից
6. ՍՐԲԱԴԱՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԿՏԱԿԸ…
7. ԱՄԵԱԿՆԵՐԸ ԻՄԱՍՏԱՒՈՐԵԼՈՒ ՄՏԱՍԵՒԵՌՈՒՄՈՎ…
8. ԶՕՐԱՇԱՐԺՒԵՑԻՆՔ ԴԱՐՁԵԱԼ ԱՐՑԱԽՈՎ…
9. Դերենիկ Մելիքյան. Շնորհիւ խելացի եւ առաջադէմ երիտասարդութեան…
10. Դերենիկ Մելիքյան. «ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: