ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օտարազգի հայը.Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակը

15 նոյեմբերի, 2016 | 18:43

nansens-quotes-7«Ֆրիտյոֆ  Նանսենի  գործն  Ավետարանի 

մարդկային  թարգմանությունն  է»:

Գարեգին Ա

Ամենայն Հայոց  Կաթողիկոս

 

Դժվարին  պահերին  հայերի  կողքին  եղել  են  մարդիկ, ովքեր  մարդասիրությունը  վեր  են  դասել  ազգությունից  ու  շահից: Նորվեգացի  բևեռախույզ, հասարակական-քաղաքական  գործիչ  Ֆրիտյոֆ  Նանսենն  այդ  մարդկանցից  է:

Ցեղասպանությունից  փրկված  գաղթականները  նրա  օգնությամբ  վերադարձան  հայրենիք, Հայաստան  բառը  միջազգային  ատյաններում  նրա  շնորհիվ  հնչեց  բազում  անգամներ:

Նա  ուզում  էր  արթնացնել  աշխարհի  քնած  խիղճն  ու  փրկօղակ  նետել  մի  լքված  ժողովրդի, որն  ուներ  ապրելու  իրավունք:

nansen-eritsyanԱռնո  Բաբաջանյանի  անվան  համերգասրահում  Նանսենի  155-ամյակին  նվիրված  հոբելյանական  երեկոյին  գնահատանքի  խոսքեր  հնչեցին` ևս  մեկ  անգամ  արժևորելով  Նանսենի հայասիրական գործունեությունը: Միջոցառման հիմնական բանախոս բանասիրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Սերգո  Երիցյանն  ընդգծեց. «Ֆրիտյոֆ  Նանսենը  հայերի  կողքին  եղավ  մշտապես, օգնեց, երբ  օգնաթյան  կարիք  կար: Դեմ  գնաց  շատերին`  կողքին   լինելու  մի  ժողովրդի, որը  միայնակ  էր  իր  ցավի  հետ»:

Երեկոյի բանախոսները լրացրին Սերգո Երիցյանի խոսքը: «Նա  այն  մարդն  էր, ով  բաժանվեց  իր  սիրելի  գիտահետազոտական  գործունեությունից` հանուն  փոքր  ազգերի  իրավունքների  պաշտպանության: Նանսենի  կենսագրությունը  մարդասիրական    գործունեության  մի  մեծ  և  ուսանելի  դաս  է  ամբողջ  մարդկության  համար: Հենց  Նանսենով  է  սկսվում  Հայոց  եղեռնի 100-րդ  տարելիցին  ընդառաջ  համալսարանի  բակում  տեղադրված  մարդասերների  կիսանդրիների  շարքը` ԵՊՀ  երախտիքի ծառուղին. այստեղ  Նանսենը  միշտ  համալսարանի  այգում  է»,- նշեց հաջորդ բանախոսը՝ ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս  Արամ  Սիմոնյանը:

nansen-simonyanԳրող Գրիգոր Ջանիկյանն ասաց, որ եթե չլինեին Նանսենյան անձնագրերը, ապա իրենց ընտանիքը չէր գտնի իր տեղը կյանքում, չէր փրկվի, չէր վերընձյուղվի։ Նանսենյան անձնագիրը փրկօղակ դարձավ հազարավոր հայկական ընտանիքների, այդ թվում և՛ Ազնավուրների, և՛ Գառզուների և այլ տաղանդավոր գերդաստանների համար։

ՀՀ  ԳՄ  քարտուղար  Պետրոս  Դեմիրճյանը   իր  ելույթի  սկզբում  մեջբերեց  Նանսենի  հոդվածներից  մեկի  տողերը. «Մեզ  այսօր  ոչ  թե  սուրճի  մրուրի  մեջ  գուշակություններ  անողներ  են  պետք, այլ  տղամարդիկ»: Բանախոսի  կարծիքով` հենց  այս  գաղափարն  էր, որ  մղեց  Նանսենին  քաղաքական-ազգային  գործունեության:

Գնահատանքի  ելույթներից  հետո  «Ֆրիտյոֆ  Նանսեն»  հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի  կողմից  մարդասիրական  գործունեության  համար  նրա  անվան  հուշամեդալով  պարգևատրվեցին  Արարատյան  Հայրապետական  թեմի  Արգավանդի  Սուրբ  Սարգիս  եկեղեցու  հոգևոր  հովիվ  Գրիգոր  քահանա  Հովհաննիսյանը, հրապարակախոս, սցենարիստ  Ռիտա  Շառոյանը, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր  Արմեն  Մանասյանը  և  օպերային  երգչուհի,  ՀՀ  Վաստակավոր  արտիստ  Արմենուհի Սեյրանյանը:   

Համերգային  հատվածում  երաժշտական  կատարումներով  հանդես  եկան  Արմեն  Մանասյանը, Արմենուհի Սեյրանյանը  և  Խ. Աբովյանի  անվան  ՀՊՄՀ-ի  ուսանողները՝ ժողգործիքների անսամբլով, քանոնահարների, դուդուկահարների, կլարնետիստ-սաքսոֆոնահարների խմբերով, ամբիոնի վարիչ, ճանաչված երաժիշտներ Արա Գևորգյանի, Նորայր Դավթյանի, Հասմիկ Լեյլոյանի, Հրաչյա Նազարյանի գլխավորությամբ։

Երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։

 

Ապագա լրագրող՝ Մերի Աղաջանյան

Լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Սահակյանի

nansen-2 nansen-3 nansen-najaryan nansen

 


Առնչվող նյութեր
1. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
2. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
3. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
4. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
5. Չինական դասական պոեզիայի հարստությունը
6. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
7. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
8. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար
9. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
10. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: