ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օսկարակիր Սյուզան Սարանդոն ու տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը Բալդերի «Ամերիկյան հայելի» ֆիլմում

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այս տարվա հուլիսին ,,Ոսկե Ծիրան,, կինոփառատոնում
13 փետրվարի, 2018 | 18:44

Susan Sarandon in the set of ‘American mirror’

ՕՐԵՐ. Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնում են Նյու Յորքից, ավարտվել են «Ամերիկյան հայելի» ֆիլմի նկարահանումները։ Հայտնի ռեժիսոր Արթուր Բալդերի ղեկավարությամբ նկարահանումները կատարվել են 3 տարվա ընթացքում։ «Ամերիկյան հայելի»ն  իրապես չի կարելի գնահատել փաստագրական կամ գեղարվեստական ֆիլմ, այն գեղարվեստա-վավերագրական արվեստի գործ է։ Ֆիլմը Հայաստանի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի համատեղ արտադրությունն է։

Another sitting session.

 

Գլխավոր դերերում հանդես են գալիս օսկարակիր ամերիկյան դերասանուհի Սյուզան Սարանդոն ու նյույորքաբնակ երեւանցի տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, ինչպես նաեւ ֆրանս-թաիլանդական ծագումով հայտնի դերասանուհի Ֆլորենս Ֆեյվրը։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դոնալդ Կուսիփթը, Էշլի Հինշոու Գրեյսը, մոդել Հիլարի Ռոդը, ոսկերիչ Մորգան Շարան, Ռայան Ռոսսին, Սիրեյ Մորանը  եւ այլք:  Ֆիլմի պրոդյուսերն է  Դեյվիդ Շարանը,  սցենարիստ-ռեժիսորն է  Արթուր Բալդերը, կոմպոզիտորը `Մարկ Փեթրին։

Tigran and Susan during a setting session for her portrait.

Ֆիլմում Սարանդոն եւ Ձիթողցյանը քննարկում են ժամանակի եւ ինքնության հարցերը, եւ թե ինչպես են գեղեցկության եւ ծերության արժեքները ընկալվում մեր ժամանակակից աշխարհում, ուր գերիշխողը սոցիալական մեդիան է։

Ֆիլմը նաեւ նկարիչ-արվեստագետի եւ անհասանելի Մուսայի հարաբերությունների մասին է, որը մարմնավորում է գեղագիտական կատարելությունը կտավների սահմաններում։

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է բարձրակարգ արվեստագետ Տիգրանն իր հետ բերում հին վարպետների դարավոր ոգին հետմոդեռնիստական հիպերռեալիզմ, որը խորապես ներգրավված է Նյու-Յորքի մշակույթի եւ սոցիալական լանդշաֆտի հետ:

Ֆիլմը մեզ ստիպում է մտնել  իրականության  եւ ֆանտաստիկայի մի աշխարհˋ ցույց տալով, թե ինչպես է ժամանակակից աշխարհի արվեստի պատմության ամենատաղանդավոր արվեստագետներից մեկն իր ճանապարհը հարթում եւ հասնում հաջողության եւ միջազգային ճանաչման:

Tigran during a night painting session.

Association of Latin Entertainment Critics of New York ասոցիացիան Բալդերին արդեն պարգեւատրել է իր առաջին աշխատանքի՝ «Փոքրիկ Իսպանիա» ֆիլմի համար,
իսկ Hispanic Organization of Latin Actors of New York կազմակերպությունը նրան փաստագրական կինոյի բացառիկ ռեժիսոր է ճանաչել:

Tigran drives across Times Square, Manhattan, while ths screen blink with his own paintings images.

Հիշեցնենք, որ 2015-ի հունիսին  Երեւանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունըˋ տաղանդավոր արվեստագետի մասնակցությամբ։

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում, 1976 թվականին: 1986 թվականին, ընդամենը տասը տարեկան հասակում, Տիգրանի 100-ից ավելի նկարներ ներկայացվեցին նրա անհատական ցուցահանդեսում Երևանում, ապա նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում և Իսպանիայում: Տիգրանը բեղմնավոր ստեղծագործական ուղի է անցել, որը սկիզբ է առել Հայաստանում, շարունակվել Եվրոպայում և իր հանգրվանը գտել  ԱՄՆ-ում։ Այժմ նա ապրում եւ ստեղծագործում է  Նյու Յորքում: Ամուր կապված լինելով իր հայկական արմատներին և մշակույթին՝ Տիգրանի ստեղծագործությունն անկասկած զարգանում է ժամանակակից արվեստի համաշխարհային միտումների համատեքստում եւ  ձեռք է բերել լայն միջազգային ճանաչում: «Ամերիկյան հայելի» ֆիլմը մի աստիճան է այդ ճանապարհին։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ

orer.eu

Լուսանկարները՝ Ֆիլմի նկարահանող խմբի

 

A montage of Tigran along with some TV interventions.

 

 

Donald Kuspit, as a sort of ‘Deus ex machina’ appears in a dream of the artist unveiling the hidden meaning of art.

Tigran looks up as banners of an imaginary exhibition of his works are wafted by the wind in Downtown Manhattan.

Susan and Florence Faivre: the artist tries to reach the Muse, but she is a perfect figment of his imagination.


Florence Faivre, the Muse, walks towards the golden gate of Manhattan Henge.

Tigran keeps painting over and over the Muse


Florence Faivre, as the Muse again, finds the artist in a night club in Manhattan.

Tigran plays pinpon in the club SPIN, Manhattan, before leaving to a night club.


Առնչվող նյութեր
1. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրության հանդիսավոր բացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: