ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օծվեց Շվեդիայի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին

26 հոկտեմբերի, 2015 | 20:39

 

Sweden_1Հոկտեմբերի 24-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Շվեդիայի Սոդերթելիե քաղաքում հանդիսապետեց Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը:

Եկեղեցու վերակառուցումը, որն իրականացվել է համայնքի հավատացյալների հանգանակությամբ և բարերար հայորդիների նվիրատվությամբ, սկսվել էր 2014 թվականից:

Արարողությանը մասնակցում էին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Սկանդինավիահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Սոդերթելիեի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նորայր քահանա Գանջումյանը և Դանիայի ու Նորվեգիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը:

Sweden_2Եկեղեցու մուտքի մոտ աղ ու հացի ավանդական արարողությունից հետո, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, լուսարարապետ Սրբազանը, օրհնելով հավատացյալներին, եկեղեցական թափորով մուտք գործեց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:

Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Հովնան եպիսկոպոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի և եկեղեցու սյուների օծումը:
Այնուհետև վերակառուցված եկեղեցին կոչվեց Ս. Մարիամ Աստվածածին անունով:

Sweden_3Արարողության ավարտին Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը Սոդերթելիեի վերանորոգված եկեղեցու օծման առիթով շնորհավորեցին հավատավոր ուխտավոր հայորդիներին:

Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի Թագավորության ռիկստագի (խորհրդարանի) փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքի անդամներ և


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
3. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
4. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
5. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
6. Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
7. ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ «Կադանս» անսամբլի համերգ Ստոկհոլմում
8. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
9. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
10. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: