ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օլգա Թումանյան. գիրք Հովհաննես Թումանյանի կնոջ մասին

13 հուլիսի, 2018 | 06:04

Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանի հետ

 

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանի հետ, ինչպես նաև ընթերցասեր հասարակությանը ներկայացվեց նրա <<Օլգա Թումանյան 1871-1971>> գրքի շնորհանդեսը:

Մի քանի խոսքով ներկայացնենք գրքի հեղինակին ու գիրքը:

Իրմա Սաֆրազբեկյանը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Եսենտուկի քաղաքում: Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուկտետը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտի գրական կապերի բաժնում: Հեղինակն է մի շարք գիտական ու բանասիրական գրականության ու հոդվածների,որոնք տպագրվել են տարրաբնույթ հանդեսներում,թերթերում ու ամսագրերում:Նրա աշխատությունների մեծ մասը նվիրված է պապին՝Հովհաննես Թումանյանին: Գիրքը նվիրված է սիրված բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կնոջը՝Օլգային:

Գիրքը հրատարակվել է ՞Լոռվա Ձոր՞ հայրենակցական միության աջակցությամբ և տպագրվել Էդիտ Պրինտ հրատարակչությունում: Այն նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150  ամյակին: Գրքում ներկայացված են Օլգա Վասիլևնայի հուշերը, նրա կյանքից ակնարկներ,ընտանեկան լուսանկարներ,նրա նամակներն՝ուղղված հարազատներին,թոռների ու ծոռների հուշերը:

Այսպիսով՝ հուլիսի 12-ին, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր: Այստեղ պետք է տեղի ունենար հանդիպում Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանի հետ և նրա <<Օլգա Թումանյան 1871-1971>> գրքի շնորհանդեսը:

Այս գեղեցիկ միջոցառումը վարում էր դերասանուհի,ասմունքող Գայանե Սամվելյանն,ով իր գեղեցիկ ասմունքով հանդիսատեսին տեղափոխեց թումանյանական զարմանահրաշ աշխարհ:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն,արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն: Ելույթներով հանդես եկան նաև ՞Լոռվա Ձոր՞ հայրենակցական միության նախագահ,բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն բանասիրական գիտությունների դոկտոր,Վարդան Դևրիկյանը, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը,գրքի հայերեն բաժնի թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Մարտիրոսյանը:

Շնորհանդեսի բանախոսները նշեցին,որ մոտ ժամանակներս հրատարակվելու է սիրված բանաստեղծին նվիրված հանրագիտարան, գրքի հայերեն տարբերակն,ինչպես նաև նորանոր գիտական հոդվածներ և ընթերցողին է ներկայացվելու սիրված պոետի գրքերի վերահրատարակություններն ու նրա չհրատարակված աշխատությունները:

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակն՝Իրմա Սաֆրազբեկյանն,ով իր երախտագիտությունը հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներից,հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես կգա նոր աշխատություններով՝նվիրված պապին: Նշենք,որ իր ելույթի ընթացքում նա հետաքրքիր ու հիշարժան դրվագներ պատմեց պապի ու տատի կյանքից՝հանդիսատեսին մտովի տանելով դեպի թումանյանական ժամանակներ:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
2. Թբիլիսիում նշվել է «Վերնատան» հիմնադրման 120 ամյակը
3. Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները
4. Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղի ունեցավ ավանդական «Թումանյանական օրը»
5. Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
6. Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին
7. Հովհաննես Թումանյան 146
8. Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում մեկ շաբաթ շարունակ թևածելու են Թումանյանի հեքիաթները
9. Հովհաննես Թումանյանն այսօր կդառնար 145 տարեկան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: