ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օլանդը կոչ է անում վերադառնալ Դելորի գաղափարին, Դելորը՝ փոխել եվրամոդելն ընդհանրապես

20 հուլիսի, 2015 | 08:46

holand-620x300Եվրագոտուն անհրաժեշտ է առանձին կառավարություն՝ ինքնուրույն բյուջեով եւ խորհրդարանով, Journal du Dimanche հանդեսում հրապարակած հոդվածում գրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նա նշում է, որ եվրագոտու 19 անդամ- երկրները միացել են այս գոտուն, քանի որ դա բխում էր իրենց շահերից։ Եվ քանի որ նրանցից ոչ մեկը իր վրա պատասխանատվություն չի վերցրել դուրս գալ եվրոյի գոտուց, ապա այդ ընտրությունըյ պահանջում է ամրապնդել կազմակերպությունը։

Նրա կարծիքով՝ ԵՄ անդամները չպետք է սահմանափակվեն իրավիճակային գործողություններով՝ արձագանքելով ստեղծված խնդիրներին արագ կարգով՝ ըստ դրանց առաջացման։ Այս կապակցությամբ նա կոչ է անում վերադառնալ ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Ժակ Դելորի գաղափարին, որը 1985-1995 թթ, գլխավորել է Եվրահանձնաժողովը եւ եղել ժամանակակից եվրոպական կառույցների ճարտարապետներից մեկը։

Օլանդը պնդում է, որ իրական սպառնալիքը ոչ թե եվրագոտու ընդլայնումն է, այլ նրա անգործունակ լինելը։ Հենց դրա համար էլ պետք է, որ արժութային այս միությունը գնա էլ ավելի ինտեգրման։ Ֆրանսիան, ի դեպ, պատրաստ է լինել եվրագոտու միավորման առաջամարտիկը։

Իսկ ահա ՏԱՍՍ- ը հայտնում է, որ Ժակ Դելորը, որի՝ Եվրոպական միասնական կառավարություն ձեւավորելու գաղափարը վերակենդանացնելու կոչ է անում Օլանդը, նշել է, որ այժմ պետք է ամբողջովին վերանայել եվրոպական ներկա մոդելը։ Ըստ նրա՝ այդ մոլեն այլեւս կառավարման համար պիտանի չէ։

www.armradio.am/hy


Առնչվող նյութեր
1. Ֆեդերիկա Մոգերինիի, Յոհաննես Հանի, Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի շնորհավորական ուղերձները
2. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Երեւան
3. ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ
4. Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերությանը
5. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը
6. Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը
7. Հայաստանի հետ նախաստորագրված նոր համաձայնագիրն ամենաամբիցիոզն է ԵՄ և ԵԱՏՄ անդամի միջև. Սվիտալսկի
8. Կարեւոր հանդիպում Բրյուսելում. ԵՄ-Հայաստան
9. Հայաստանը պատրաստ է նպաստելու ԵԱՏՄ եւ Եվրամիության միջեւ երկխոսությանը.Վարշավա
10. Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: