ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի շնորհանդես Ռիգայում

15 հունիսի, 2015 | 04:08

riga book 2015bՀունիսի 10-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռիգայի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լատվիերեն թարգմանության գրքի շնորհանդեսը: Գիրքը անգլերենից լատվիերեն թարգմանել է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Գրքի շնորդհանդեսին ներկա էին Լատվիայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոյկանսը, Սաեյմայի (խորհրդարան), ԱԳՆ և այլ գերատեսչությունների riga book 2015 aներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Լատվիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, «Յումավա» հրատարակչության տնօրեն Յուրիս Վիսոցկիսը, ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը, վեպի թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Միջոցառման վերջում հանդիսատեսին ներկայացվեցին հայկական մշակույթի գործեր, Լատվիայի հայ ականավոր գործիչ, Լատվիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի riga book2015Խարաջանյանը կատարեց հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, իսկ հայ համայնքի պատանիներն ու երիտասարդները արտասանեցին հայկական բանաստեղծություններ և ժամանակակից երգեր:


Առնչվող նյութեր
1. ԼԱՏՎԻԱ. Ռիգայում բացվեց Երեւանի այգի
2. Հայկ Կարապետյանի ,,Ֆաուստ,, օպերայի պրեմիերան սեպտեմբերի 30-ին Ռիգայի օպերային թատրոնում
3. Հայրենիքի եւ պանդխտության մասին եռապատում.ներկայացում Ռիգայում
4. Քայլարշավ եւ բողոքի ցույց Ռիգայում
5. «Ռիգա Սիմֆոնիա-2014» – ում հայ պատանիներն արժանացել են Գրան պրի և Ոսկե մեդալ մրցանակների
6. Դեսպան Այվազյանը Ռիգայում քննարկել է ԵՄ խորհրդում 2015թ-ի առաջին կիսամյակում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: