ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քրիստոֆեր Աթամյանին գրական մրցանակˋ «Վաշինգտոնյան բարձունքների բանաստեղծը» գրքի համար

19 փետրվարի, 2018 | 23:21

Մինաս եւ Գոհար Թոլոլյան գրական ամենամյա մրցանակն այս անգամ շնորհվել է ամերիկահայ բանաստեղծ ու լրագրող Քրիստոֆեր Աթամյանին «Վաշինգտոնյան բարձունքների բանաստեղծը» խորագրով գրքի համար։ 


Գրքում հեղինակի խոհերն են իր հայկական արմատների, ամերիկյան մեծ քաղաքներում նոր կյանքի մասին եւ ինքնության որոնումների շուրջ։ Ադամյանի պոեզիան երկլեզու է ` անգլերեն եւ ֆրանսերեն, հայերեն մեջբերումներով։

Գիրքը հրատարակել է nausetpress ամերիկյան հրատարակչատունը, այն վաճառքի է հանվել Amazon ցանցում։ Հեղինակն իր գործերն անվանում է «արձակ պոեզիա» էքսպերեմենտալ ժանրում։

Քրիստոֆեր Աթամյանը հայկական եւ իտալական արմատներ ունի, ավարտել է Հարվարդի համալսարանը, նրա լրագրողական գործերը տպվել են «Նյու Յորք Թայմս», «Հաֆինգտոն Փոստ», «Նյու Քրայթերիոն» եւ այլ լրատվամիջոցներում ու կայքերում։

«Ես ամերիկացիների այն սերնդից եմ, որի համար տիպական է ակունքներին վերադարձը` անկախ նրանից ծագումով հայ ես, հրեա, թե՞ իտալացի։ Գումարած այն, որ հայկական ինքնությունն իր մեջ ասես հանելուկներ է պարունակում` կապված մեր պատմության, Հայոց ցեղասպանության հետ։ Իմ պոեզիան իմ արմատներին վերադառնալու փորձ էր», նշում է Քրիս Աթամյանը։

 

Հայկարամ Նահապետյան

Վաշինգտոն


Առնչվող նյութեր
1. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
2. Սերբիա. Լյուբիա Միլետիչի «Արարատի հողմերը» գրքին նվիրված երեկո
3. Իջեւան. Ասմունքող Աննա Դավթյանի գրական ցերեկույթը
4. Լեհաստան. Հայ-լեհական գրական հանդիպում Պոզնանում
5. Լոնդոն. հանդիպում գրող-հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
2.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
3.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
4.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
5.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
6.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
7.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
8.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
9.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: