ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քրիստիան մրցանակ սլովակյան կինոյի լեգենդ Էմիլիա Վաշարովային

20 մարտի, 2016 | 08:33

11Մարտի 17-ին Պրահայում բացված Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Սլովակիայի կինոյի եւ թատրոնի լեգենդ Էմիլիա Վաշարովային հանձնվեց Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակը՝ «Քրիստիան»ը։  Մրցանակը հանձնեց Պրահայի քաղաքապետ Ադրիանա Կրնաչովան, ով իր խոսքում բացահայտեց, որ դերասանուհու մայրը իրենց դպրոցական ուսուցչուհին է եղել։ Դրանից զատ, Չեխական դրամահատային ընկերությունը նրա պատկերով ոսկե մետաղադրամ էր թողարկել, որը նույնպես հանձնվեց հանդիսավոր  պայմաններում։ Նա իրապես համարվում է սլովակյան կինոյի եւ թատրոնի առաջին տիկին։

Վաշարովան, մեծ պատիվ համարեց մրցանակի շնորհումը եւ նշեց, որ այժմ մասնակցում է գերմանա-սլովակյան թատերական նախագծի, ինչպես նաեւ ապրիլին կայանալիք նոր ներկայացման առաջնախաղին, որ տեղի կունենա Բրատիսլավայում։

Ֆեբիոֆեստ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ  «Եվա Նովա» չեխ-սլովակյան արտադրության ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր՝ սլովակյան հայտնի դերասանուհու դերը հրաշալի խաղում էր Էմիլիա Վաշարովան։ «Շատ շատերին թվացել էր, թե դա իմ անձնական կյանքն է», -խոստովանեց դերասանուհին ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Ֆիլմի նախապատրաստական աշխատանքը տեւել է երեք տարի, բավականին մանրամասն աշխատել են սցենարի վրա։

 

ՕՐԵՐ

orer.eu

Լուսանկարները՝ Ֆեբիոֆեստի

1307


Առնչվող նյութեր
1. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
6. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
7. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
10. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: