ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իրաք. Քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

22 նոյեմբերի, 2016 | 16:30

Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-ից 23-ը տեղի ունեցավ Գալավեժի թվով 20-րդ փառատոնը, որը նվիրված էր հայ-քրդական առնչություններին:

irak-armeniaՊաշտոնական բացումը քաղաքի Թավար դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև հայկական մշակութային ժառանգության նմուշներ՝ գորգեր և տարազ, վերապահված էր հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանին:

Իրաքում ՀՀ դեսպանատան կցորդ – հյուպատոս Սմբատ Խաչատրյանը ողջունելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորեց մշակութային կապերի ամրապնդումը, ժողովուրդների միջև բարեկամության կամուրջների կառուցումը: Նա հատկապես կարևորեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված քննարկման անցկացումը: Անդրադառնալով Հայաստանում քրդական համայնքին՝ Ս. Խաչատրյանը նշեց, որ նրանք հայկական հասարակության լիիրավ անդամ են՝ սեփական լեզուն, կրոնը, մշակույթը և ավանդույթները պահպանելու սահմանադրորեն ամրագրված  իրավունքներով:

Ծրագրում մեկ օրը նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային, որը վարում էր լրագրող, քաղաքական մեկնաբան Հեմն Մամրաշը:

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության կարգավիճակի խնդիրը, ինչպես նաև թուրքական իշխանությունների դիրքորոշման քաղաքականության շարունակականությունն այդ հարցում: Ներկայացվեց նաև պանթուրքական քաղաքականության առաջացումը, որը միախառնվելով սեփական ստորադաս քաղաքականությունը փոխելու հայերի ձգտման հակադարձելու զգացման հետ հանգեցրեց ցեղասպանության իրականացման գաղափարին: Ս. Մանուկյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության իրականացման փուլերին և հետևանքներին: Նա շեշտեց, որ Հայոց Ցեղասպանությունը միայն հայոց պատմության դրվագ չի, այլ մարդկության պատմության մաս: Այդ առումով թեմայի բարձրաձայնումը, քննարկումը, Հայոց Ցեղասպանության դատապարտումը անհրաժեշտ է ապագայում ցեղասպանությունների դեմ պայքարելու տեսակետից:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ- քրդական առնչությունների բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը ներկայացրեց հայ-քրդական հարաբերությունների հիմնական փուլերը՝ առկա հիմնախնդիրներն ու համագործակցության պոտենցիալը: Առանձնահատուկ կարևորություն տրվեց Հայաստան /ՀՀ, ԼՂՀ/ – Իրաքի Քուրդիստանի /ԻՔ/ ինքնավարություն հարաբերություններին: Բանախոսն հույս հայտնեց, որ Քուրդիստանի հայրենասիրական միությունն իր նպաստը կբերի ոչ միայն ԻՔ-ի, այլ Իրաքի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունմանը: Զեկուցողն առանձնահատուկ անդրադարձավ նաև Հայաստանի քրդական համայնքին, նշելով Հայաստանի դերը քրդական մշակույթի և կրթության զարգացման գործում: Վահրամ Պետրոսյանը դիտարկեց հայ-քրդական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների և Թուրքիա-ԻՔ հարաբերությունների համատեքստում՝ ներկայացնելով ՀՀ-ԻՔ հարաբերությունների հնարավոր զարգացումների սցենարները:

irak-krder

Հայկական պատվիրակության ղեկավար, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ իր զեկույցում անդրադարձավ Հայոց Ցեղասպանությունից հետո ձևավորված սփյուռքին, դրա կառուցվածքային զարգացմանը: Նշվեց, որ հայկական սփյուռքը մեծ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության, քաղաքականության, կյանքի մյուս բնագավառների վրա և հանդիսանում է նրա կարևոր շարունակությունը: Ա. Մխիթարյանը ընդգծեց սփյուռքյան կառույցների դերն աշխարհի տարբեր երկրներում ազգային խնդիրների, այդ թվում և Մեծ Եղեռնի ճանաչման հարցի բարձրացման գործում և կոչ արեց միջազգային մակարդակի բարձրացնել հայ-քրդական գործակցությունը՝ տարբեր երկրներում  աջակցելով միմյանց նախաձեռնություններին: Նա մեջբերեց քուրդ քաղաքական գործիչ Ս. Դեմիրթաշի խոսքից, որտեղ Թուրքիային կոչ է արվում հաշտվել պատմության հետ և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այդ հարցում չպետք է հապաղեն նաև Քուրդիստանի ինքնավարությունն ու Իրաքը:

Այս հատվածում ելութ ունեցան նաև քուրդ փորձագետներ, որից հետո ծավալվեց թեժ քննարկում: Քուրդ մասնագետները բոլորովին չէին ժխտում, որ քրդերը մասնակցություն են ունեցել ցեղասպանության իրագործմանը, բայց, միաժամանակ, ակնածանքով հույս էին հայտնում, որ քսաներորդ դարի արհավիրքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այսօր հայ-քրդական հարաբերությունների բարելավմանը: Եվ, այստեղ է, որ պետք է կարևորվի ժողովրդական դիվանագիտությունը, որին կարող են նպաստել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գիտնականները, մշակութային գործիչները: Համապատասխան գրագետ աշխատանքի արդյունքում քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ծրագրի մյուս հատվածում Հանրային ռադիոյի Քրդերեն բաժնի խմբագիր Տիտալ Չոլոյանն անդրադարձավ քրդական հաղորդման առանձնահատկությանը և Հայաստանում քրդերի համայնքի խնդիրներին ու հնարավորություններին:

Տերյան մշակութային կենտրոնի կողմից ստեղծված տարազներն ու գորգերի նախագծերը ներկայացված էին առանձին տաղավարով: Կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Մխիթարյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գորգը, դրա խորհուրդը, իսկ հայկական ազգային տարազը կրող երիտասարդներն այս օրերին դարձել էին հայտնի՝ փառատոնի բոլոր մասնակիցները նրանց հետ լուսանկարվում էին և տարածում սոցիալական ցանցերում:

Հայ-քրդական բարեկամություն ՀԿ համանախագահ Նազինե Խալաֆյանն էլ փառատոնի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի քաղաքացիական հասարակության ձեռքբերումները:

Գալավեժ մշակութային փառատոնին մասնակցում էին տեղի քաղաքական և մշակութային հայտնի գործիչներ՝ ԻՔ փոխվարչապետը, Իրաքի մշակույթի նախարարը, ԻՔ բարձրագույն կրթության և գիտության, մշակույթի նախարարները, Քուրդիստանի հայրենասիրական միության գործադիր մարմնի ղեկավարը, ինչպես նաև քուրդ մտավորականության ազդեցիկ ներկայացուցիչներ:

Աստղիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Իրաքի Քուրդստանից

irak-kurdistan-2 irak-kurdistan


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: