ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քվեարկեք Գեւորգյան ընկերության օգտին՝ Եվրոպայի լավագույն բիզնես մրցույթում

23 մարտի, 2017 | 20:37

návrh-do-podpisov-3-vlajky-2 - kópia - kópia - kópiaՍիրելի բարեկամներ,

Այս տարի  եվրոպական 34 երկրների 33 000 ընկերություններ մրցակցել են հեղինակավոր Եվրոպական Բիզնես մրցանակաբաշխության շրջանակներում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր «Հայկական» Գեւորգյան ընկերությունը 110 այլ լավագույն եվրոպական ընկերությունների շարքում հայտնվել է եզրափակիչում՝ հաղթելով Սլովակիայում անցկացված հանրային քվեարկության արդյունքում, նաեւ Ձեր ձայների շնորհիվ։

Այժմ ընկերությունը ստացել է  նաեւ ժյուրիի կողմից սահմանված երկու գնահատական՝  Ruban d’Honneu եւ ազգային հանրության կողմից՝ National Public Champion։ Միեւնույն ժամանակ մենք  Եվրոպայում այն սակավաթիվ արտադրական ընկերություններից ենք, որը հնարավոր 5 մրցանակներից ստացել է 3-ը։  Մենք շատ հպարտ ենք այս արդյունքով, եւ շատ շնորհակալ ենք  բոլորից, ովքեր աջակցել են մեզ։

Էլիտար Ժյուրին, որի անդամ են  եվրոպական վարչապետները, նախագահները եւ միջազգային կորպորացիաների նախագահները, վերջնական հաղթողին ընտրելու են 2017 թ. ապրիլին Լոնդոնում։

Մի քանի օր առաջ սկսվել է  երկրորդ եւ վերջին հանրային քվեարկությունը, որի ավարտին կհայտարարվի, թե ով է  Եվրոպական հանրային մրցույթի հաղթողը։ Մենք որոշել ենք պայքարել այս  հաղթանակին հասնելու համար։

Ուստի խնդրում ենք բոլորին, ովքեր կիսում են մեր՝ Գեւորգյան ընկերության բիզնես փիլիսոփայությունը,  եւս մեկ անգամ աջակցեն իրենց ձայնով։  Խնդրում ենք այս հարցում ներգրավել նաեւ ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, ծանոթներին եւ գործընկերներին …

Մենք ցանկանում ենք հաղթել, քանի որ մենք ուզում ենք ցույց տալ բոլորին, որ գործարարությամբ զբաղվելու հիմնական պատճառը միայն  EBIDTA-ն չէ… Մեզ շրջապատող աշխարհը պետք է կառուցել արդար, եւ հնարավորություն տալ բոլորին, ով պատրաստ է ամենօրյա ծանր աշխատանքի, կատարելով ՚՚անհավանականը՚՚ եւ ունենալով արժանապատիվ կյանք:

Մենք ուրախ կլինենք, եթե դուք դիտեք մեր աշխատանքի մասին պատմող 3 րոպեանոց կարճ տեսանյութը հետեւյալ կայքէջում.  http://www.businessawardseurope.com/vote/detail-new/slovakia/20680.

Քվեարկության գործընթացը նույնն է, ինչ է, որ առաջին փուլում: Դուք կարող եք քվեարկել, սեղմելով քվեարկության կոճակը, ապա էելկտրոնային նամակով՝ e-mail կստանաք ստորագրման ուղիղ հղումը, որով գնալով համապատասխան էջը, կամբողջացնեք քվեարկությունը։

Մենք շնորհակալ ենք ձեր քվեարկության համար։

Քվեարկության գործընթացը հաշվարկվում է մեկ էլեկտրոնային նամակի դիմաց՝ մեկ ձայն։

 

Այցելել այս կայքէջը www.businessawardseurope.com

Սեղմեք Քվեարկել եւ գրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, այնուհետեւ Դուք էլեկտրոնային փոստի հասցեով կստանաք Ձեր քվեարկությունը հաստատելու առաջարկով նամակ: Խնդրում ենք, սեղմեք հղումը նամակում և հաստատեք Ձեր քվեն: Սա ամենակարեւոր մասն է։

Ապա կկարդաք՝ Շնորհակալություն, հաստատման համար. Ձեր քվեն արդեն ընդունվել է։

Վերջնաժամկետը ապրիլի 27-ն է։

 Գեւորգյան ընկերություն

Սլովակիա

ՕՐԵՐ

nova halaDSC_0152 - kópia2automotive

 

 

 


Առնչվող նյութեր
1. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
2. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
6. Սլովակյան TA3 հեռուստատեսության եթերում հայտնի լուսանկարիչ եւ ռեժիսոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին
7. Անդրեյ Դանկո. Հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ
8. Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ.վարչապետ Ռոբերտ Ֆիցո
9. Հայկական հնագույն քարտեզներն առաջին անգամ ցուցադրվեցին Բրատիսլավայում
10. «Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով։ Հայացք Հայաստանի պատմությանը» ցուցահանդեսը կբացվի Բրատիսլավայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: